Բաքվի կասկածելի ուրախությունը. երեքժամյա հանդիպման գաղտնիքը

Ղարաբաղյան հարցով բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով, կշարունակվեն հունվարին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օրերս Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո: «Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարևոր և օգտակար էին՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու առումով: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները նույն ձևաչափով նաև առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ամիս», - ըստ «Թրենդ» լրատվական գործակալության՝ ասել է Մամեդյարովը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ հաղորդել է, որ այն ևս «միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին»։ «Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: Այսպես, Բաքուն փաստում է, երեք ժամ, կարևոր և օգտակար է ունեցել, ավելին՝ փաստում են, որ դրա նպատակը՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու համար է արվում: Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի լավատեսությունը... Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանի ելույթ ունենալով ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին՝ ևս անդրադարձել է Մամեդյարովի հետ հանդիպմանը՝ նշելով. «Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»: Ապա` նա հավելել է. «Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը»: Պաշտոնական Երևանը, շարունակում է Դուշանբեի «համաձայնությունները» կարևորել, մյուս կողմից՝ դարձյալ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածություններին, կարծես, հպանցիկ են անդրադառնում, դրանք՝ հարկ էլ չհամարելով հիշատակել: Այս պայմաններում, բոլորովին էլ տարօրինակ չէ, որ Բաքուն գոհ է ու երջանիկ: Սպասենք հետագա զարգացումներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am