Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Արդեն հայտնի է, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը: Չմասնակցողները երկու հիմնական «մեսիջ»տվեցին՝ 1. չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց մասնակիցների մեջ չեն տեսնում նրան այլընտրանք, 2. պահանջում են քաղաքական նոր ուժ: Հետաքրքիր էր հետևել, թե ի՞նչ վարքագիծ են ցուցաբերելու ՀՀ նախկին նախագահները և ո՞ր խմբում են նրանք հայտնվելու՝ քվեարկողների՞, թե՞ չքվեարկողների: ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանըհայտնվեցին քվեարկությանը մասնակցած 48,63 տոկոսի մեջ, իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չմասնակցած 51,37 տոկոսի մեջ: Քվեարկությանը մասնակցած Սերժ Սարգսյանի մոտիվացիան հասկանալի է: Թեև նա անձամբ չէր ընդգրկված ցուցակում ու հրապարակավ չէր մասնակցում քարոզչությանը, սակայն նա ՀՀԿ առաջնորդն է և չէր կարող ընտրատեղամաս չգնալ: Կստացվեր, որ ՀՀԿ-ին ձայն չի տալիս այդ կուսակցության նախագահը, ինչը չէր հասկացվի: Այդ առումով Սարգսյանը, կարելի է ասել, ստիպված է գնացել ընտրատեղամաս, քանզի հրաժարականից հետո հրապարակային դաշտից հեռացել է և իրեն հարմարավետ է զգում այդ ռեժիմով: ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ շեմը: ՀՀԿ-ի խորհրդարան չանցնելը նշանակում է Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» ավարտի, այսպես ասած, փաստաթղթային ամրագրում: Հասկանալի է նաև Ռոբերտ Քոչարյանի մոտիվացիան՝ չմասնակցել քվեարկությանը: 2-րդ նախագահն ապօրինի է համարում իր կալանավորումը և չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Քոչարյանը քաղաքական որոշմամբ է հայտնվել անազատության մեջ և քվեարկությանը չմասնակցելով՝ նա ցույց է տվել, որ մերժում է նոր իշխանությանը և կիսում է այն քաղաքացիների տեսակետը, որոնք յուրօրինակ ձևով բողոք են հայտնել ու Փաշինյանին այլընտրանք չտեսնելով 11 ուժերի մեջ՝ չեն գնացել քվեարկության: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ընտրությանը մասնակցել է զուտ որպես շարքային քաղաքացի, քանզի անհասկանալի է նրա քաղաքական մոտիվացիան որպես նախկին նախագահ, որը ֆորմալ գրանցում ունեցող կուսակցության ղեկավար է: Անհասկանալի, թե ո՞ւմ օգտին է քվեարկել նա, քանզի Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում ընտրությանը: Փաշինյանի նկատմամբ զուտ մարդկայնորեն Տեր-Պետրոսյանը հակակրանք ունի, ես կասեի՝ քաղաքական խանդ: Այլ հարց է, որ քաղաքական ու աշխարհայացքային առումով երկուսն էլ նույն միջավայրին են պատկանում: Որպես քաղաքական գործիչ Փաշինյանի արժեհամակարգը ձևավորվել է տերպետրոսյանական կոդերի ազդեցության տակ և՛ Ղարաբաղի հարցում, և՛ ներքաղաքական պատկերացումներում: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը քվեարկել է «Իմ քայլի» օգտին, բայց դա, կրկնենք, ենթադրություն է: 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր ընտրողներին իրենց ձայնը տալ Հայ ազգային կոնգրեսին, իսկ եթե ոչ, ապա քվեարկել ՀՀԿ-ի օգտին: ՀԱԿ-ն այս ընտրություններին չէր մասնակցում, բայց ՀՀԿ-ն ցուցակում կար: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: Ամեն ինչ էլ հնարավոր է: Մեկ բան հստակ է, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական կյանքից հեռացել է և հիմա պետք է ընդամենը հույս ունենա, որ ներքաղաքական գործընթացները չեն բերի 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված հանցագործությունների վերաբացմանը: Եվ այսպես, երեք նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ վերցրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժող դրոշակը և հիմա նա բանտում է: Մյուս երկու նախագահները հանձնվել են: Մեկը հայտարարել է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իսկ Տեր-Պետրոսյանը սկզբում ներքուստ չի ողջունել «թավշյա» գործընթացները, իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ստիպված փորձել է ինտեգրվել «հեղափոխականներին», բայց մերժվել է: Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 50 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am