Արմեն Աշոտյանի նոր երգը՝ Անչոկի կատարմամբ. BlogNews

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ անակնկալ ունի կանանց համար. պարբերաբար իր հեղինակային երգերը հանրությանը ներկայացնող քաղաքական գործիչը Մայրության և գեղեցկության տոնին լսարանի դատին կհանձնի իր նոր երգը, այս անգամ՝ Անչոկի կատարմամբ: Երգի առաջին ունկնդիրներից է եղել և հետևել է Աշոտյանի ու Անչոկի էմոցիաներին և տանգոյին՝ առաջին անգամ երգի ձայնագրությունը լսելիս: Անչոկը երգի 2 տարբերակ էր ձայնագրել՝ լիրիկական և ավելի պայծառ: Աշոտյանի սրտին դիպավ լիրիկական տարբերակը, քանի որ, ըստ նրա, այն արտացոլում էր լուսավոր թախիծը, որ կա խոսքերում: Անչոկը համաձայնեց Աշոտյանի ընտրության հետ: Իր խոսքով՝ կարևորում է նրա կարծիքը՝ նախ՝ որովհետև իր շատ լավ ընկերն է, երկրորդ՝  նա է հեղինակը։ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ երգի խոսքերը գրել է տասը տարի առաջ և նույնիսկ չի պատկերացրել, որ մի օր այն կարող է երգ դառնալ: «Ես առաջինը գրում եմ խոսքերը, այնուհետև իմ բանաստեղծություններից մի քանիսը դառնում են երգեր։ Երբ պահը եկավ ու հասկացա, որ այս ստեղծագործությունը երգ է դառնալու, հասկացա, որ Անչոկից լավ ոչ ոք չի կարող երգել այն, որովհետև նա և՛ զգացմունքային երգչուհի է, և՛ շատ հզոր ձայնային տվյալներ ունի։ Նա իր ամեն կատարման մեջ հոգի է դնում և ավելի շատ է ընկալում իմաստը, քան նույնիսկ հեղինակը։ Այսօր, լսելով երգը, ևս մեկ անգամ հասկացա, որ ճիշտ  ընտրություն եմ արել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իր ստեղծագործությունների առաջին ունկնդիրը հենց  ինքն է լինում: «Ես շատ վատ եմ երգում և եթե իմ վատ կատարմամբ հավանում եմ ձայնագրությունը, խիզախում եմ այն ուղարկել որևէ մեկին։ Այս երգն այնքան էի հավանել, որ հենց իմ կատարմամբ ուղարկեցի Անչոկին։)»,- խոստովանեց նա ու երգչուհուն խնդրեց ջնջել այն:) Անչոկն էլ հիշեց, որ իրենց առաջին համագործակցությունը եղել է տասը տարի առաջ, երբ կատարել է Աշոտյանի «Волна воспоминаний» երգը: «Շատ գեղեցիկ, բայց տխուր երգ է՝ ռուսերենով,  որը ռուսական  հացաքածուներում էլ տեղ գտավ, թեև ո՛չ իմ, ո՛չ Աշոտյանի անունը որևէ տեղ չէր նշվել,- ասաց երգչուհին ու հավելեց,- Մոտ մեկ տարի առաջ Արմենն ասաց, որ նոր երգ է գրել, որը ցանկանում է ես կատարեմ, ասացի՝ սիրով և ստացա այս նվերը։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, այս անգամ ավելի լուսավոր երգ է։ Թեև երգը տառապանքի ու ցավի մասին չէ, երաժշտության մեջ լուսավոր մի թախիծ կա»։ Աշոտյանը նկատեց, որ  երգը որևէ կնոջ նվիրված չէ, միաժամանակ՝ նվիրված է մի քանիսին. «Իմ երգերի մեջ միշտ հավաքական զգացողություններ կան։ Կարելի է ասել, այս ստեղծագործությունը կյանքի տարբեր փորձերի համադրությունների արդյուքնում է ծնվել։ Ինձ համար երգում լուսավոր թախիծ կա, որովհետև սերը չի կարող միայն երջանկություն լինել։ Երջանկության հասնելու համար պետք է որոշակի ապրումների միջով անցնել. համաշխարհային գրականությունը, հատկապես, պոեզիան ուսումնասիրելիս էլ տեսնում ենք, որ շատ քիչ ստեղծագործություններ են բխել երջանկությունից և տառապանքի արդյունք չեն»։ Անդրադառնալով տեսահոլովակ նկարահանելու հավանակությանը՝ նրանք հայտնեցին, որ ամեն բան կախված է հանրության արձագանքից: Աշոտյանը նշեց, որ երգի խոսքերը կարծես փոքրիկ ֆիլմ ներկայացնեն. «Կարծում եմ՝ ամեն  ունկնդրի մոտ որոշակի տեսապատկերներ կհիշվեն սեփական կյանքից: Ինձ, կարծում եմ՝ նաև Աննայի համար ամենակարևորն այն է, որ շնորհանդեսից հետո երգն ապրի իր կյանքով։ Ըստ իս՝ հավակնություններ ունենք, որ ապրիլի 7-ին երգը գեղեցիկ նվեր կդառնա, կանանց և աղջիկների համար»։ Անչոկն էլ նկատեց, որ կան երգեր, որոնք այնքան լավն են, որ առանց տեսահոլովակի էլ են ապրում: «Յուրաքանչյուր երգ կատարելիս ցանկություն կա նաև տեսահոլովակ ունենալ, սակայն դա կախված է հանդիսատեսի արձագանքից, ոչ թե երգի լավը կամ վատը լինելուց»,- ասաց երգչուհին: Աշոտյանի մոտ ավանդույթ է ձևավորվում ամեն տարի Ապրիլի 7-ին հեղինակային երգ ներկայացնելը, այնպես որ, քաղաքական գործչի երաժշտաբազայում նոր խմորումներ են սկսվել հաջորդ տարվա համար:) Մինչ այդ, նրանից տեղեկացանք, որ ունի նաև այս երգի ռուսերեն տարբերակը, որը ևս առաջիկայում կներկայացնեն Անչոկի կատարմամբ:  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am