Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Դեկտեմբերի 9-ին ձևավորվեց «կլասիկ» խորհրդարան: Մանդատներ ստացան «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»:Այդ ուժերը գլխավորող Գագիկ Ծառուկյանը,Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանըհիշեցնում են սովետական ժամանակների էկրանային հերոսներին (ֆիլմի հերոսները մանր ժուլիկություններով փող էին աշխատում), որոնց մեր ժողովուրդն անուններ էր դրել: Հայտնի կոմիկական եռյակին ասում էին չաղը, ցանցառը և Նիկուլինը: Նրանց միջոցով ձևավորված խորհրդարանն, ի դեպ, շատ ավելի թանկ է նստելու հարկատուներիս վրա, քանզի «Իմ քայլի» «խփած» տոկոսների ու սերժսարգսյանական օրենսդրության դրույթների պատճառով ԱԺ-ում լինելու է 27-ով ավելի պատգամավոր (132),ավելի ճիշտ՝ «ախոռում» կոճակ սեղմող ձրիակեր: Դատելով քվեարկության արդյունքներից՝ ընտրողների փոքրամասնությունը տիրացել է իշխանության 100 տոկոսանոց փաթեթին: «Իմ քայլին» ձայն է տվել 884.849 հոգի, որը ընտրական իրավունք ունեցողների 1/3-ն է կազմում: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ քվեարկությանը չեն մասնակցել ընտրողներից կեսից ավելին, ապա այս խորհրդարանի ոչ լեգիտիմ պատկերն ամբողջական կդառնա: Կրկեսի վերածված խորհրդարանը «Դասականն» անթույլատրելի էր համարել հայրենիքի վերածումը կրկեսի: Հայրենիքը չգիտեմ, բայց որ նոր խորհրդարանը կրկեսի է վերածված, սա ակնհայտ է: Սա հետանկախական Հայաստանի առաջին խորհրդարանն է, որտեղ չկա ընդդիմություն, որի կազմի 90 տոկոսին ժողովուրդը ոչ դեմքով, ոչ անունով չի ճանաչում, և որի մեծամասնությունը բացառապես «կոճակներ» են ու պատգամավոր դառնալու համար պարտական են Նիկոլի «դուխով» գրությամբ գլխարկին: Սա հետկոմունիստական շրջանի առաջին խորհրդարանն է, որը ամենաշատն է հիշեցնում կոմունիստական շրջանի խորհրդարանը, որտեղ քվոտայով կային «մտավորականներ», կթվորուհիներ, կոմբայնավարներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ: Այս խորհրդարանում բոլորը լինելու են հավասար, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչները ավելի՛ հավասար, քան ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», բայց բոլորը միասին լինելու են Փաշինյանի կրնկի տակ ու կախված են լինելու նրա վարկանիշից: Այդ վարկանիշային անխուսափելի անկումը նոր խորհրդարանին կանգնեցնելու է լեգիտիմության խնդրի առաջ: Ի դեպ, խորհրդարանը լեգիտիմ չէ նաև հիմա, քանզի ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին՝ այդպիսով մերժելով բոլոր 11 ուժերին: Առավել ևս այն լեգիտիմ չի լինի ամիսներ անց: ԲՀԿ-ի ՕԵԿ-ացումը Խորհրդարան անցած ԲՀԿ-ն կցված է Փաշինյանին այնպես, ինչպես 2008-ից հետո ՕԵԿ-ն էր կցվել ՀՀԿ-ին, բայց այն տարբերությամբ, որ Արթուր Բաղդասարյանին դրա դիմաց տվեցին կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ, իսկ ահա Գագիկ Ծառուկյանին այդպիսի կարգավիճակ չեն տա և նա կբավարարվի միայն բիզնես դաշտում որոշակի դիրքեր պահելով (առայժմ): Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից հետո արդեն պարզ էր, որ Ծառուկյանը ամբողջությամբ հանձնվում է նոր իշխանություններին, որոնք դժվար է ասել, թե որքան կպահեն իրենց պայմանավորվածությունները օլիգարխից սեփականատեր հռչակված Ծառուկյանի հետ: «Լուսավորի» մութ կողմերը Ինչ մնում է «Լուսավոր Հայաստանին», ապա սա այն ուժն է, որը ստեղծման օրվանից եղել է Սերժ Սարգսյանի հաճախորդը: Գավառական կոմսոմոլի տիպիկ ներկայացուցիչ հիշեցնող Էդմոն Մարուքյանը ապրիլ-մայիսին կատաղի կռիվ էր տալիս Փաշինյանի դեմ ու ընդունում էր Սերժ Սարգսյանիվարչապետությունը՝ դժգոհելով, որ վերջինիս ենթակաները պատին փակցված իր նկարն են ցույց տալիս և ամեն ինչ գցում Սերժ Սարգսյանի վրա: Մարուքյանն ուրախություն էր հայտնում, որ ԱԺ-ում արդեն շփվելու է ոչ թե դրածո վարչապետի, այլ իշխանության իրական կրող Սերժ Սարգսյանի հետ: Մարուքյանը, որպես շուստրի գեղցի ու իրեն միամիտ լոռեցու տեղ դրած քոքված հաճախորդ,որոշեց հետագայում մաքրվել Սերժ Սարգսյանից ու հեղափոխական խաղալ՝ քծնելով Փաշինյանին ու ծափահարելով նրա բոլոր որոշումներին: Ի դեպ, այդ կուսակցության ցուցակում է ու պատգամավորի մանդատի է արժանացել տխրահռչակ «1in.am» կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Բ26-ի քարոզչական առաջամարտիկներից էր ու մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը կատաղի կռիվ էր տալիս հրապարակի դեմ: Նա էլ Մարուքյանի պես մայիսից հետո դարձավ մոլի նիկոլական ու թունդ հեղափոխական: Մեկ դերասանի թատրոն Ահա այս ուժերն են խորհրդարանի ոչ իշխանությունը ներկայացնում: Սրանց ընդդիմություն ասելը ծաղր է ընդդիմության ինստիտուտի նկատմամբ: Նույնիսկ 2017-ի խորհրդարանը, որն ամբողջությամբ ձևավորվել էր Սերժ Սարգսյանի գծած պլանով, ուներ ֆորմալ առումով ընդդիմադիր խմբակցություն՝ ի դեմս «Ելք» դաշինքի, որի կազմում էր նաև Նիկոլ ՓաշինյանիՔՊԿ-ն և որին Բ26-ը որոշել էր բերել խորհրդարան՝ ժողովրդավարական ցուցանակ ԱԺ-ի վրա կախելու համար: Հիմա դա էլ չկա: Սերժ Սարգսյանի համեմատ Փաշինյանը, փաստորեն, շատ ավելի ագահ գտնվեց: ԲՀԿ-ն Փաշինյանի վարչապետ դառնալուց 5 րոպե առաջ էր միացել հրապարակին, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 5 րոպե անց: Հիմա սրա՞նք պետք է հակակշիռ դառնան: Ինչպես բազմիցս ենք նշել, իրական քաղաքական գործընթացները կսկսեն ծավալվել խորհրդարանի պատերից դուրս, քանզի այս խորհրդարանը զուրկ է քաղաքական բովանդակությունից և ոչ լեգիտիմ է: Հայկ Ուսունց Հ.Գ.: Ուշագրավ է, որ խնամի, ծանոթ, բարեկամ արատավոր պրակտիկայից հրաժարվելու կոչերով իշխանությունը վերցրած Փաշինյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները դառնալու են պատգամավոր և պաշտոնյա: Ուշագրավ ևս մեկ հանգամանք. իշխանափոխությունից ընդամենը 7 ամիս անց և Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը 3 ամիս անց Փաշինյանի վարկանիշը լուրջ անկում է ապրել: Այսպես՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որը դե յուրե գլխավորում էր Կարգին Հայկոն, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, քանզի նա էր տանում քարոզը, ստացել է ավելի շատ ձայն և՛ տոկոսային, և՛ բացարձակ առումներով: Եթե ավագանու ընտրություններին «Իմ քայլը» ստացավ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 81 տոկոսը, ապա նույնանուն դաշինքը երեկ Երևանում ստացել է մոտ 10 տոկոսով պակաս քվե: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում մասնակցել է 30 հազարով ավելի շատ ընտրող, քան ավագանու ընտրությունների ժամանակ, ինչն էլ «Իմ քայլի» ձայների տոկոսային անկման հիմնական պատճառներից մեկն է դարձել: Այսինքն՝ հաստատվել է Կապանիքաղաքապետի ընտրություններում արձանագրված այն կանոնը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցողների քանակի ավելացմանը զուգահեռ պակասում են Փաշինյանի ստացած տոկոսները: Այս ընտրությունների ժամանակ քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին մերժեցին Նիկոլ Փաշինյանին, բայց քանի որ եղածների մեջ այլընտրանք չգտան, ուստի չգնացին ընտրատեղամաս: Եթե այլընտրանքը լիներ ոչ ՀՀԿ-ի տեսքով, ապա «Իմ քայլը» զգալիորեն քիչ ձայներ կստանար և մենք խորհրդարանում կունենայինք իրական հակակշիռ, այլ ոչ թե իրար «կլասիկ» ձևով սիրող ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», որոնց հիմնական գործը լինելու է իրար կծմծելը և Փաշինյանի առաջ գլուխ խոնարհելը: 7or.am

դիտվել է 486 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am