Իրականում ով եւ ինչպես է կանխել պետական դավաճանություն

ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում օրերս տեղադրել էր չափազանց ուշագրավ մի պատմություն՝ մոտ 25 տարվա վաղեմության՝ խոստանալով պատմության շարունակությունը եւս ավելի ուշ հրապարակել: Նա հիշել 1993-1994 թթ մի պատմություն Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ, տվյալ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենը Դավիթ Շահնազարյանն էր․<<Նշված ժամանակահատվածում ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը մի քանի ամսական երեխայի հետ Երևանի Զվարթնոց օդանավակայանից թիվ 910 չվերթով մեկնում էր Մոսկվա քաղաք, նշյալ կնոջը ճանապարհում էր գնդապետի կոչումով անձնավորություն՝ հավանաբար օդանավ անարգել մուտք գործելու համար՝ սակայն ունեցած օպերատիվ տվյալները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով պատգամավորների համար նախատեսված սրահում գտնվող ուղևորները մեր կողմից հրավիրվեցին անցնել բեռների և անձնական զննություն ինքնաթիռ նստեցման համար և զննությամբ ինչ պարզվեց ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաի կինը իր երեխայի բարուրի մեջ թաքցրած թվով 7 էլեկտրոնային կրիչներ էր փորձում երկրից դուրս հանել, այդ կնոջը հանեցինք չվերթից ուղեկցող գնդապետի հետ միասին բերման ենթարկեցինք Զվարթնոց օ/կ ՆԳ բաժին արձանագրեցինք, էլեկտրոնային կրիչները զննեցինք և ՆԳ նախարարին զեկուցեցինք, որից հետո ՆԳ բաժին եկավ ԱԱՊ վարչության պաշտոնյան, բերման ենթարկվածներին և նյութերը. հանձնեցինք ԱԱՊՎ պաշտոնյաին ամենակարևորը՝ այդ կինը հանդիսանում էր ՀՀ Նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի կինը, իսկ էլ.կրիչներում պարունակվում էին ՀՀ ազգային անվտանգությունը ապահովելու մարտավարությունը և ակնկալվող միջոցառումների ցանկը՝ որոնք ի դեպ հույժ գաղտնի գրաֆիկով  էին ձևակերպված: Հետագայում քր.գործ չհարուցվեց և ոչ մեկը չպատժվեց՝ պարզապես գլխավոր խորհրդականը այլևս ՀՀ չվերադարձավ և վերջ: Ահա թե Դ.Շահնազարյանը ինչ արդյունավետ է աշխատել իր ղեկավարաման ամիսներին, որ ԱԱՊՎ քթի տակից ոնց էին փորձում դուրս հանել Երկրի Ազգային անվտանգությանը վերաբերող Հույժ Գաղտնի փաստաթղթերը, թե այդ փաստաթղթերը ում համար էր նախատեսված և ինչ էին գնահատել կարելի էր միայն ենթադրել>>,- գրել է Հովհաննիսյանը։ Մենք զրուցեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ, ով այդ շրջանում Շահնազարյանի տեղակալն էր։ -Պարոն Եղիազարյան, պարոն Հովհաննիսյանի ներկայացրած պատմությունը իրակա՞ն է։ -Իհարկե, այդ պատմությունն իրականությանը համապատասխանում է, բայց մասամբ։ -Ի՞նչ է եղել իրականում։ -Եղել է սարսափելի բան․ցանկացել են պետական գաղտնի փաստաթղթերը հանել Հայաստանից մեկ այլ երկիր։Մեր կողմից կանխվեց այդ այսպես ասած՝ դարի գործարքը։ -Բայց չէ՞ որ գնդապետ Հովհաննիսյանի ներկայացմամբ ոստիկանության օպերն է կանխել եւ ԱԱԾ-ն, փաստորեն, պարապուրդի մատնված է եղել։ -Ես շատ հարգելով Սամվել Հովհաննիսյանին ու իմանալով, թե ինչպես է անմեղ տեղը ճնշվել նախորդ գլխակեր իշխանությունների շնորհիվ, կարող եմ ասել, որ ուղղակի թյուրիմացույան մեջ է ընկել։ -Ինչո՞ւ։ -Շատ պարզ, Սամվելն իմացել է միայն այսբերգի գագաթի մասին, թե ինչպես իր օպերլիազորը մասնակցեց գործողություններին, որը պլանավորված իրականացվեց իր աշխատողների կողմից։ Ոստիկանության օպերաշխատողները գաղափար չունեին, թե իրականում ինչ է կատարվում։ Իսկ ինչ էր կատարվում։ Այդ դեպքից կես տարի առաջ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, ի դեպ, մեր արտաքին հետախուզության գործակալների շնորհիվ, որ Հայաստանից պատրաստում են խիստ գաղտնի փաստաթղթերի արտահոսք։ Խնդիրը գնում էր միայն, որ մերձարեւելյան երկրի հետ պայմանավորվեին գումարի չափը, պետք էր ամեն էջի համար վճարեին։ Վաճառողը անվտանգության նախկին սպա էր, գնորդը արեւելքի հետախուզության ներկայացուցիչ։ -Իսկ կարելի՞ է անունը հնչեցնեք։ -Հայտնի գործ է, Վահան Ավագյանի գործն է, որը դատապարտվեց հինգ տարուց ավել եւ անցկացրեց կալանավայրում։ Փաստորեն կես տարուց ավել տեւեց մշակման գործը, այդ ընթացքում ինքն այլեւս ԱԱԾ-ում չէր եւ լուրջ պաշտոն էր զբաղեցնում ՀՀ պետական համակարգում։ Մենք ստացանք նախագահի թույլատվությունը, բայց շատ խիստ պայմանով՝ ասաց՝ եթե ապացուցեք, որ գործ ունենք Ավագյանի հետ, պարզ է, որ պետք է դավաճանը պատժվի, բայց եթե հանկարծ չապացուցեք, կպատժվեք դուք։Եւ սկսվեց մեր երկար ու ձիգ աշխատանքները, յոթ ամսվա օպերատիվ հետախուզական միջոցառումների շարքը եւ շատ ծանր էր, որովհետեւ մենք պետք է աշխատեինք նաեւ արտասահմանում եւ կար վտանգ, որ ամեն պահի մենք ինքներս կարող էինք տվյալ երկրի անվտանգության ծառայությունների կողմից ռեպրեսիաների ենթարկվեինք։ Ինչեւէ, գումարը պայմանավորվեցին եւ Վահան Ավագայնը որոշեց տիկնոջ միջոցով կրիչները փոխանցել արտասահման, այն թաքցրել էին երեխաների խաղալիքների մեջ։ Վահան Ավագյանը անձամբ չէր հանձնելու դրանք, այլ տվյալ երկրի գործակալներից մեկի միջոցով, որն ի դեպ, անցած տարի մահացավ։ -Իսկ ինչո՞ւ միանգամից չվնասազերծեցիք,սպասեցիք այդքան տարի։ -Գիտեք, եթե մենք իրեն վնասազերծեինք, բայց իրեղեն ապացույցը՝ ինֆորմացիան չգտնեինք, ուրեմն ողջ օպերացիան զրոյի կհավասարեցնեինք։ Այսինք դուրս կգար, որ մարդուն անմեղ տեղը հետապնդել ենք եւ այդքան ծախսեր ենք կատարել։ Եվ ամենկարեւորը՝ պետք է համոզված լինեինք, որ խիստ գաղտնի փաստաթղթերը երկրում էին, արտահոսք չի եղել։ Արտահոսքի դեպքում կլիներ հարյուրավոր մարդկանց ճակատագրի խեղումմ գործողություններ կլինեին մեր աշխատակիցների հանդեպ, ովքեր ծառայել էին իրենց հայրենիքին։ Մեզ պետք էր, որ վնասազերծեինք դուրս հանելու պահին, եկավ այդ օրը։Եթե ստուգեին կնոջը չհայտնաբերեին, ուրիշ անձի մոտ լիներ, մենք էլի օպերացիա կձախողեինք, դրա համար թույլ տվեցինք, որ նստի ինքնաթիռ։Ինքնաթիռը թռչելուց հետո այն ետ կանչեցինք օդանավակայան։ Ստիպված էինք հայտարարել, որ եթե մարդիկ այդպիսի դավաճանության էին գնում, միգուցե ռումբ էլ կա ինքնաթիռի մեջ, ասացինք, որ պայթուցիկների մասով ինքնաթիռը պետք է զննման ենթարկենք, կասկածներ ունենք: - Իսկ վտանգ չկա՞ր, որ օդում կոչնչացնեին այդ նյութերը՝ կասկածներ զգալով։ -Դրա համար ինքնաթիռում մեկ տասնյակ աշխատակիցներ ունեինք, որոնք նստած էին Վահան Ավագյանի չորս բոլորը, իսկ երկու աշխատակիցներն էլ գտնվում էին զուգարանում, որպեսզի չկարողանա մոտենալ զուգարանին։ Ինքնաթիռն իջեցրեցինք եւ աշխատանքներին մեր խողովակներով մասնակից դարձրեցինք նաեւ ոստիկանության երկու օպերլիազորի։Կրիչները վերցրեցինք, ԱԱԾ-ն մնաց ստվերում, բայց քանի որ հիմա որոշել են դրանով ինչ-որ մեկին մեղադրել ինչ-որ բաների մեջ, ես ստիպված եմ բաց անել փակագծերը։ ԱԱԾ սպաների աշխատանքի արդյունքում կանխվեց լրջագույն պետական դավաճանություն։ Իսկ ոստիկանության այդ գնդապետը Վահան Ավագյանի ընկերն էր, որը կես տարվա մեր աշխատանքների ընթացքում պարզեցինք, որ որեւէ կապ չունի այդ գործարքին, ընդամենը ընկերոջ կնոջն է ուղեկցել ինքնաթիռ։ -Իսկ կա՞ ապացույց, որ ձեր ասածը ճշմարտություն է։ -Ապացույցները անվտանգությունում կան,վեց-յոթ ամսվա մեջ հատորների են վերածվել օպերատիվ գործունեությունը։ Գործի շրջանակներում լրիվ օրինական լսում էինք Վահան Ավագյանի բնակարանը, պատավոր էինք լսել, պետական գաղտնիքներ էին այդտեղ թաքնված։ Դրան վնասազերծելուց հետո մենք լսող սարքերը թողեցինք, որպեսզի համոզվենք, որ դրանք պատճենահանված չեն, նրան վերցնելուց հետո կես տարի էլ աշխատեցինք դրանում համոզվելու համար, այսօր կարող եմ ասել, որ այո, չկա պատճեն։ Դրա մասին թերթերից մեկում լայն քննարկում եղավ, որ մարդու բնակարանը լսում են։ Անի Սահակյան

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am