Ընտրություններն արդեն կեղծվեցին. ինչո՞ւ Փաշինյանը կալանավորեց Քոչարյանին

Մենք առիթ ունեցել ենք գրելու և կանխատեսելու, որ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը կորոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ այն, որ այդ որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը, կասկածի տեղիք չի տալիս: Կալանքի օրն էլ պատահական չէր ընտրված, քանզի այն քարոզչական շոուի կարևորագույն տարրերից էր դիտարկվել: Իշխող ուժին անհրաժեշտ էր «էլեկտրականացված» մթնոլորտ ապահովել և դա արվեց (այդ ծրագրի շրջանակներում էր նաև Սաշիկ Սարգսյանի որդու հայտնաբերման «պատահական» զուգադիպությունը կալանավորման որոշման հետ): Փաշինյանը, փաստորեն, դավաճանեց հեղափոխության հռչակած սկզբունքներին և առաջնորդվեց ոչ թե սիրո, համերաշխության ու վենդետաներ չանելու, այլ ատելության, թշնամանքի, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու, ինչպես նաև վենդետաներ իրականացնելու տարբերակով: Սա նշանակում է, որ բացվում է այսպես կոչված «Պանդորայի արկղը», որի փակողն այլևս Նիկոլ Փաշինյանը չի լինելու: Այն կփակվի այլոց կողմից: Իսկ թե ինչպես կփակվի և ովքեր կընկնեն «գիլյոտինի» տակ, կխոսեք մեկ այլ առիթով: Այս պահին զուտ գնահատենք, թե ինչու հենց այսօր կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը: Կալանավորումը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները՝ 1.քվեարկության նախաշեմին ստեղծել վախի մթնոլորտ հակառակ ճամբարում և այդ մթնոլորտում դեկտեմբերի 9-ին «խփել» այնքան տոկոս, որքան անհրաժեշտ է գերմենաշնորհային քաղաքական դաշտ ձևավորելու համար, 2.սեփական կողմնակիցների մոտ ապահովել էյֆորիայի ֆոն, որպեսզի այդ ֆոնի տակ հնարավոր լինի ցանկալի տոկոսները «խփել»: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ԱԺ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը հայտնվում է լուրջ կասկածի տակ, հատկապես որ նախկինում քննադատված կրկնաքվեարկությունների համակարգը չի կազմաքանդվել և կարող է ծառայեցվել արդեն իշխանության նոր տերերին: Դրա բոլոր նախադրյալները վերը նշված երկու կետերով ստեղծվել են: Նման պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարն օգտագործում է ուժային ու վարչական լծակները քարոզչական ու քաղաքական էֆեկտներ ապահովելու համար, ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ՝ անկախ դրանց անցկացման ձևից: Ինչ վերաբերում է հետագա քաղաքական զարգացումներին, ապա ակնհայտ է, որ Քոչարյանի կալանավորումով մեր երկիրը թևակոխում է հետիշխանափոխության նոր փուլ: Այդ փուլում կա՛մ կլինի հեղափոխության արժեքների պաշտպանություն հեղափոխականներից, կա՛մ կլինեն է՛լ ավելի մեծ ցնցումներ: Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան մշուշոտ է դառնում, քանզի երկու դեպքում էլ նա արդեն կհայտնվի խաղից դուրս վիճակում, իսկ թե ի՞նչ կարգավիճակով, այս պահին կարելի է միայն ենթադրել: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 59 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am