ԹԻ-ի բարձրացրած հարցերի վերաբերյալ Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի, ինչպես նաև պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների վերաբերյալ. Ինչ կարծիք ունեք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության«Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի վերաբերյալ, որքանով էր այն համահունչ Ձեր պահանջներին և սպասումներին: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցի մեթոդոլոգիան, գնահատականներն ու աղբյուրները ՀՀ պաշտպանության նախարարությունում հանգամանալից ուսումնասիրվել են: Նախ հարկ է նշել, որ զեկույցի բովանդակային վերլուծություններից բխում է, որ այն ոչ թե ՊՆ աշխատանքի բացասական գնահատականն է, այլ պաշտպանական ոլորտի թափանցիկության մակարդակի գնահատումը՝ կազմակերպության տեսանկյունից: Իհարկե պետք չէ բացառել, որ որոշ գնահատականներ կարող են պայմանավորված լինել օրենսդրական բացերով, իրավակիրառ պրակտիկայի բացթողումներով, ինչպես նաև առավել համընդգրկուն սոցիալական խնդիրներով: Ուստի, զեկույցն ի գիտություն է ընդունվել, իսկ դրանում հայտնաբերված մի շարք ինչպես ընդհանուր – մեթոդաբանական, այնպես էլ մասնավոր բնույթի բացթողումներն աշխատանքային կարգով կքննարկվեն կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս ամենով հանդերձ, պետք է փաստել, որ զեկույցում կան որոշ իրապես օբյեկտիվ փաստեր և գնահատականներ, որոնք իրավացիորեն հարուցել են փորձագետների մտահոգությունը: Պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ այդ հարցերին պետք է լուրջ ուշադրություն դարձնել և դրանց վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուստի, Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ զեկույցից անմիջապես հետո սկսվել են ԹԻ զեկույցում բարձրացված հարցերի լուծմանն ուղղված աշխատանքներ: Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ Պաշտպանության նախարությունն ընդգրկված է գրեթե նույն ձևաչափով, պրոֆեսիոնալ մոտեցումներով գործող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության շրջանակում, որի իրականացման ընթացքին հանրությանը պարբերաբար տեղեկություններ կտրամադրենք: Կազմակերպությունը կարծես ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում պաշտպանական ոլորտի նկատմամբ: Նրանց կողմից կատարվել են պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց քննարկումը նախատեսված է մոտ օրերս: Ինչ վերաբերում է ս.թ. մարտի կեսերին մեզ ներկայացված ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության օժանդակությամբ իրականացված  պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններին, որոնց քննարկումը նախատեսված է ս.թ. մարտի 30-ին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ ՊՆ պատշաճ դիրքորոշումները ներկայացնելու համար անհրաժեշտ է առավել ողջամիտ ժամանահատված: Ցավոք սրտի, կազմակերպությունը չկարողացավ հետաձգել ուսումնասիրությունների հրապարակային ներկայացման օրը: Ուստի, նախարարությունը նպատակահարմար է համարում դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ, գրավոր, հանգամանալից վերլուծությունից հետո: Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությանը պաշտպանական գերատեսչության առջև ծառացած խնդիրների լուծման հարցում օժանդակության նախաձեռնությունների համար և վերահաստատում է ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր պատրաստակամությունը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am