Օբաման Էրդողանին համարում է խնդրահարույց դաշնակից

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խնդրահարույց դաշնակից է։ Էրդողանի կոնկրետ գործողություններն անարդյունավետ են դարձնում Վաշինգտոնի այդ վերաբերմունքը փոխելու բոլոր փորձերը։ Այս մասին The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում գրել է թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Այքան Էրդեմիրը։ Նա հիշեցրել է, որ Էրդողանը երեքշաբթի մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, մարտի 31-ին պաշտոնապես նրան ընդունելու է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, բայց ոչ՝ նախագահ Բարաք Օբաման։ Պատգամավորն ընդգծել է, որ Էրդողանի համար, որի պահվածքը Օբամայի վարչակազմին հարկադրել է նրան դիտարկել որպես խնդրահարույց գործընկեր առանցքային տարածաշրջանում, վրա է հասել կրիտիկական կարևոր պահ։ Պատգամավորը հենց Էրդողանի պահվածքով է բացատրում այն, որ Օբաման չի երաշխավորել նրա հետ երկկողմ հանդիպում և չի մասնակցելու Մերիլենդ նահանգում մզկիթի ու իսլամական կենտրոնի բացմանը, որոնց կառուցումը ֆինանսավորել է Անկարան։ Էրդեմիրը նկատել է, որ թուրքական մամուլում իշխում են հակաամերիկյան տրամադրություններ, և սա առաջին դեպքը չէ, որ Էրդողանը փորձում է ամրապնդել Արևմուտքի հետ հարաբերությունները և միաժամանակ հայրենիքում խթանում է այլատյացության քարոզչություն։ Էրդեմիրի խոսքով՝ փախստականների շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված գործարքը ոչ միայն ամրապնդել է Թուրքիայի նախագահի վստահությունը, այլև անպատժելիության զգացումը, իսկ ահա Ատլանտյան օվկիանոսից այն կողմ Էրդողանի բախտն այդքան էլ չի բերում։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am