EgyptAir -ի օդաչուն պատմել է նոր մանրամասները

  Egypt Air ավիաընկերության Airbus A320 օդանավի հրամանատար Ամր Համալը պատմել է օդանավի առեւանգման մանրամասները: Նրա խոսքով, օդանավի գրավման մասին հայտնի է դարձել այն գրությունից, որը օդաչուներին էր փոխանցել ուղեւորներից մեկը: Օդահեն Սեհֆ աս Դին Մուսթաֆան չէր կարողանում կողմնորոշվել, թե որ երկիր է ուզում ուղեւորվել՝ նա պահանջում էր թռչել Հունաստան, Թուրքիա կամ Կիպրոս: «Վառելիքը կբավականացներ միայն մինչեւ Կիպրոս,եւ ես նրան ասացի այդ մասին»,- պատմել է Համալը: Այլ պահանջներ, հրամանատարի խոսքով, եգիպտացին չի հայտնել: Օդաչուի խոսքով ինքը մոնիտորով տեսել էր, որ օդահենի գոտկատեղին պայթուցիկի նման մի բան է ամրացված: Ավելի ուշ պարզվել է, որ այդ սարքը կեղծ էր, այն եգիպտացին հենց թռիչքի ժամանակ էր այն պատրաստել: Երկրորդ օդաչուն էլ իր հերթին նկատել է, որ անձնակազմի անդամները ձգտում էին հանցագործի հետ իրենց «հնարավորինս զգույշ պահել»՝ փորձել են հանգստացնել նրան, առաջարկել են թեյ կամ սուրճ: Իսկ Սեյֆ ադ Դին Մուսթաֆան ուշադիր հետեւում էր լրատվամիջոցներում իր մասին հրապարակումներին: EgyptAir ընկերության Airbus A320 օդանավը, որը Ալեքսանդրիայից Կահիրե էր թռչում, առեւանգվել է մարտի 29-ի առավոտյան: Հանցագործի պահանջով անձնակազմը փոխել է օդանավի ուղղությունը ու վայրէջք կատարել Լառնակայի օդանավակայանում: Օդանավում 81 մարդ կար, մեծ մասը եգիպտացիներ: Կային նաեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իռլանդիայի ու Նիդեռլանդների քաղաքացիներ: Բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է իշխանություններին: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլի խոսքով, հանցագործի դրդապատճառները դեռ անհասկանալի են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am