Երկխոսության նոր ուրվականը. խորհրդարանական մուտքի «վիզա»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ մարտի 30-ին ԱԺ-ում մեկնարկում են 4+4+4 ձեւաչափով քննարկումներն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Այս ձեւաչափով քննարկումների առաջարկ արել էր ՀԱԿ կուսակցությունը: Ձեւաչափը ներառում է 4 ընդդիմադիր ուժեր, որոնք խորհրդարանական խմբակցություն ունեն, 4 ներկայացուցիչ հասարակական կամ քաղաքացիական սեկտորից եւ 4 ներկայացուցիչ իշխանություններից: Առաջարկը միարժեք չի ընկալվել ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ հասարակական կառույցների շրջանում, փոխարենը միանգամից հավանության է արժանացել իշխանության շրջանակներում: Սա զարմանալի չէ, քանի որ ներկայացված առաջարկը իշխանություններին լավ հնարավորություն է տալիս լեգիտիմացնելու մի գործընթաց, որն առանցքային նշանակություն է ունենալու 2017 թվականին իշխանական վերարտադրության խնդրի, այսպես ասած, միջազգային լեգիտիմությունն ապահովելու համար: Այս իրավիճակը շատ է հիշեցնում 2011 թվականին սկզբնավորված ՀԱԿ-ՀՀԿ կամ ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը: Այն սկսվեց բավական բարդ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ ՀԱԿ-ի հանրահավաքներին հանկարծ սկսեցին մասնակցել այնքան մարդիկ, որ կուսակցության առաջնորդներն իրենք էին զարմանում բազմամարդությունից: Ըստ որում՝ այդ ժամանակ նույնիսկ Տիգրան Կարապետիչն էր գրեթե կրիտիկական զանգված հավաքում հանրահավաքներին: Արդյունքում իշխանությունները թույլ տվեցին ընդդիմության մուտք Ազատության հրապարակ, թեեւ հետո մամուլում հրապարակվեցին տեղեկություններ այն մասին, թե ինչպես են դրա շուրջ պայմանավորվել ընդդիմությունն ու այդ ժամանակ ոստիկանապետը, ըստ որում՝ այդ տեղեկությունները չեն արժանացել համոզիչ հերքման: Ազատազրկման վայրերից ազատվեցին Մարտի 1-ի «գործով» ազատազրկված բոլոր անձինք, սկսվեց երկխոսությունն այսպես ասած 4+4 ձեւաչափով, ինչը իշխանություններին հնարավորություն տվեց նախ լիցքաթափել իրավիճակը, հետո էլ միջազգային հանրությանը ներկայանալ որպես երկխոսության պատրաստ համակարգ: Սակայն համակարգը օգտվեց առաջին իսկ առիթից՝ Երեւանի կենտրոնում ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանության բախումից, որպեսզի ստեղծի ըստ էության փակուղային վիճակ եւ ՀԱԿ-ին գցի ծուղակ: Պատահական չէ, որ ՀԱԿ-ը երկար ժամանակ որեւէ կերպ չէր հիշատակում այդ միջադեպի առացքային «հերոսի»՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ լինելու մասին եւ միայն մի քանի ամիս հետո, երբ արդեն նախընտրական շրջան էր, եւ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ պայմանավորվածության ծուղակից փորձում էր դուրս գալ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությամբ, հիշեց, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է եւ սկսեց ակցիաներ ի պաշտպանություն նրա: Հետագա իրադարձությունները, իհարկե, թարմ են բոլորի հիշողության մեջ եւ այսօր մի իրավիճակ է, երբ ՀԱԿ-ը կրկին ունի ՀՀԿ-ի հետ պայմանավորվելու անհրաժեշտություն, առանց որի գործնականում անհնար է դառնում խորհրդարանական մուտքի «վիզա» ստանալը: 4+4+4 ձեւաչափն ըստ էության այն առաջարկն է, որի շրջանակներում ՀԱԿ-ը փորձելու է իշխանությունների համար ապահովել նոր «երկխոսության» կարգախոսը, ցուցանակը՝ դրա դիմաց ստանալով խորհրդարանական 5 տոկոսի հնարավորություն: Որեւէ այլ արդյունք, առավել եւս առաջիկա ընտրական փուլում օրինականության, թափանցիկության, հանրային վերահսկելիության բարձրացման առումով, նմանօրինակ ձեւաչափը հազիվ թե կարողանա ապահովել, անգամ քաղաքացիական քառյակի ներգրավման արդյունքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am