Վրաստանում սպասվելիք քառակողմ հանդիպումը Հայաստանում կանցկացվի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` բավականին հետաքրքիր «ֆորմատային» փոփոխություն է տեղի ունեցել ապրիլի 13-14-ին Վրաստանում սպասվելիք Հայաստան, Ռուսաստան, Իրան, Վրաստան քառակողմ հանդիպման օրակարգում, որում պետք է քննարկվեին տարածաշրջանի էներգետիկ հեռանկարին վերաբերող, այդ թվում` Հայաստան-Վրաստան 400 կվ էլեկտրագծի կառուցման հարցերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին քննարկվում է հանդիպումը Հայաստանում անցկացնելու խնդիրը. բանն այն է, որ ռուսաստանյան կողմի բարձրաստիճան չիովնիկները գտնում են, որ շատ մեծ պատիվ կլինի Վրաստանի համար իրենց հարաբերությունների լարվածության այս պայմաններում նման «կալիբրի» պաշտոնյայի այցը Վրաստան, ուստի նպատակահարմար է դիտվել հանդիպումը Հայաստանում անցկացնելու հեռանկարը: Ինչն էլ, փաստացի, Հայաստանը վերածում է Իրան-Վրաստան, Վրաստան-Ռուսաստան ապագա տրանզիտի: Հանդիպմանը, ըստ նախնական քննարկումների, պետք է մասնակցեն Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Վրաստանից` նախարար-փոխվարչապետ Կախա Կալաձեն, իրանական կողմից` էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին, որը նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, հայկական կողմից` էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյանը: Քննարկումները երկօրյա են, հանդիպումներ կլինեն երկրի վարչապետի, նախագահի մակարդակներում եւս»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am