ԱՄՆ-ում հայ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել մեքենայաշատ մայրուղու վրա. տեսանյութեր
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մուրփարք շրջանի 23-րդ մայրուղու վրա տեղի է ունեցել արտակարգ պատահար` հայազգի օդաչուի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է ktla.com կայքը, թեթևշարժիչային ինքնաթիռը, որը վարելիս է եղել օդաչու Սևակ Սարգսյանը, չնախատեսված վայրէջք է կատարել մայրուղու վրա` երթևեկության պիկ ժամին:
