Այս անգամ՝ ոչ վերելակում

Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ, այս մասին երեկ հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ համատեղ հայտարարության մեջ: Նրանք ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը: Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունները՝ շարունակել ինտենսիվ աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այդ և բարձր մակարդակով բանակցություններ նախապատրաստելու նպատակով նրանք համաձայնել են հանդիպել 2019թ. սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Եվ այսպես, կրկին համանախագահները հայտարարություն են տարածում, որտեղ չեն հիշատակվել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, սահմանային միջադեպերի կանխման համար մեխանիզմների ներդրման մասին: Հետևողականորեն միջնորդները սկսել են այս պահանջները չներառել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում: Փոխարեն նրանք պահանջում են՝ հստակ քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանն այնքան են մոտեցել խաղաղության, որ արդեն պետք է հասարակություններին նախապատրաստե՞ն... Բացի այդ, միջնորդները հույս են հայտնում, որ երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումները կվերականգնվեն մոտ ապագայում, այսինքն, ընտրություններից հետո պարզ է, որ միջնորդները ձգտելու են Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Ու հետաքրքրականն այն է, որ համանախագահները ողջունում են շփման գծում հրադադարի խախտման դեպքերի զգալի նվազումը, արձանագրելով, որ այն տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած զրույցից հետո: Ստացվում է, որ Դուշանբեում վերելակի մեջ մի քանի րոպեանոց հանդիպման համաձայնությունն է այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համար միակ ձեռքբերումը: Նման տեմպերով շարունակվելու դեպքում Պուտինը, վստահաբար, կփորձի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի ու Ալիևի համար նոր հանդիպում կազմակերպել: Այս անգամ, վստահաբար, ոչ վերելակում... Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am