«Պոդիումից մարդ ու կնիկ ամեն օր նոր շորեր են ցուցադրում».Գուրգեն Եղիազարյան

Երեկ  համացանցում հայտնվեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը, որն ըստ էության ամիսնր առաջ արված ձայնագրության երկրորդն մասն է՝ լրացված տարբերակով: Խոսակցության ընթացքում երկրի ուժային կառույցների ղեկավարները և վարչապետի պաշտոնակատարը խոսում են ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի մասին , Վանեցյանը մասնավորապես, գործընկերոջն ասում է, որ <<դատավորը թեմա չի>>, որ նրան կասեն ամեն ինչ, սկզբում, սակայն, որոշեն, թե Խաչատուրովին ինչպես ազատեն, ինչքան գրավ կիրառեն, որ կարողանա մուծի, որովհետեւ եթե առանց հետկանչի ձերբակալեն, խնդիր կունենան ռուս գործընկերների հետ: Ձայնագրության վերաբերյալ խոսեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ: -Ձայնագրությունում հնչեցին արտահայտություններ, որոնք լայն քննարկում են գտել, ըստ Ձեզ ԱԱԾ պետը ունի դատավորների նկատմամբ նման լիազորություններ, ինչի մասին ինքը խոսում է: Պաշտոնյանեի այս զրույցը հերքում է արդյոք այն հավաստիացումը, որ դատավորների նկատմամբ ճնշումներ չկան: -Գիտեք ինչ կապ ունի Նիկոլն է ուղղակի ազդում դատավորների վրա, թե ասենք ԱԱԾ պետը կամ մեկ ուրիշը: Այս ձայնագրությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք դեռեւս պետություն չունենք, իսկ վարչապետական այդ խոստումները ընդամենը խոստումներ են, նա եկավ ու ընդհանրապես ոչինչ չի անում իր խոստումների վերաբերյալ, որն անում էր ընդդիմադիր կարգավիճակում՝ Սեւանի ջրի բացթողումից սկսած կարմիր գծերով եւ 50/50-ով վերջացած: -Եթե առաջին ձայնագրությունը բացահայտվեր, կհաջորդեր երկրորդը եւ միթե իսոկապես դժվար է բացահայտել գաղտնալսման օջախը: -Նախեւառաջ սա խայտառակություն է հենց ԱԱԾ-ի համար: Սերժ Սարգսյանի օրոք մենք ԱԱԾ չենք ունեցել, եղել է քաղաքական ոստիկանություն, զբաղվել են քաղաքական գործիչներով, մոռացել են հետախուզություն, հակահետախուզություն, իրենց գործը սկսվել եւ ավարտվել է մեզանով, նույնը շաունակվում է հիմա: Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը չէր հայտարարում, հիմա այս մեկը այտարարում է նախապես: Էդ  խելքով ոնց բացահայտեն, բացահայտելու համար պետք է խելք ունենան: Այնպես են անելու, որ այս իշխանությունները մի բան խոսելու համար պարտադիր հանդիպեն: Այս  ամենը խորը վտանգներ է պարունակում, մենք ամեն ինչ գիտենք, բայց այս ձայնագրություններից թշնամին է ամեն ինչ իմանում: Բոլոր մասնագետներին մինչեւ հիսուն տարեկանը Սերժ Սարգսյանը թոշակի ուղարկեց էն պետի հետ, որն արդեն գնացել-պրծել է: Ես  առիթով ասել եմ՝ հետ բերեք այդ մասնագետներին, որոնք լավ մասնագետներ են:Դուք հարցնում եք՝ դժվար է բացահայտել, կյանքը ցույց տվեց, որ մեկի համար դժվար է, մյուսի՝ ոչ: Մենք լսեցին չէ, որ ասացին հեսա բացահայտված է, պարզ  է ով է պատվիրել: -Ինչ նկատի ունեք՝ պարզ է, ով է պատվիրել: -Սրանց թիրախը վերջին ամիսներին երկու հոգի են Քոչարյանն ու Աբրահամյանը, մեկ էլ Մայրապետյանը, որին պատանդ են վերցրել ցուցմունք տալու համար: -Դավիթ Շահնազարյանին ասուլիսում հնչեցրած հայտարարությունների համար հրավիրել են ԱԱԾ, ինչ կասեք: -Հերթական հիմարությունն են արել, Նիկոլը մի կողմից ասում է, որ ցուցում չի տալիս, մյուս կողմից մենք տեսան մի քանի օր առաջ ցուցում տվեց բռնելու: -Նկատի ունեք հարթակից հնչեցրած հայտարարությո՞ւնը: -Այո, բայց դա հարթակ չէ, պոդիում է, որտեղ մարդ ու կնիկ ամեն օր նոր շոր են ցուցադրում: Անի Սահակյան

դիտվել է 125 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am