Նիկոլ Փաշինյանը հող նախապատրաստեց կեղծելու ընտրությունները

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Ռոբերտ Քոչարյանն արդեն կկալանավորված է: Հիշեցնենք, որ դատարանը մի քանի օր քննում էր պաշտպանների բողոքը:Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումը կարծում ենք՝ կայացվել մի շարք պատճառներով: Այսպիսով՝ պատճառ առաջին, իր իշխանության յոթ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացի մի քանի մանր-մունր բռնոցի բաց թողնոցիից ոչ մի քրեական գործ մինչեւ վերջ չի ավարտել, չենք խոսում ընդհանրապես ձախողված թե ներքին, թե արտաքին քաղաքականության, տասնյակ ոլորտներում ցուցանիշների անկման եւ հետնահանջի մասին: Հետեւաբար պետք էր մանր-մունր տեսարաններից հետո եւ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ խոշոր <<գլուխ>> բռնել,որպեսզի լյումպեն մասաներին կողմնորոշի դեպի իր ղեկավարած ուժը՝ ցույց տալով, որ ինքը կարող է անգամ Քոչարյանի պես նախկին նախագահ ձերբակալել, ինչն էլ եղավ հենց այսօր: Նոյեմբերի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց համաերեւանյան քայլերթ անցկացնել, այն ավարտվեց խայտառակությամբ ու պարզ դարձավ, որ էյֆորիան տեղի է տվել, Փաշինյանի հետ քայլել պատրաստ են 100-200 մարդ՝ ներառյալ թիմակիցները, ինչը եւս մեկ ապացույց էր այն բանի, որ դուխով վարչապետը քվե ստանալու լրջագույն խնդրի առջեւ է կանգնած: Չենք խոսում, որ նախընտրական քարոզարշավը եւ հեռուստատեսային բանավեճերի ֆորմատը մերկացրեց Փաշինյանին ու իր թիմը՝ ցույց տալով, թե որքան անտեղյակ են պետության կառավարման թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Ավելին, ատաքին տիրույթում նաեւ շեշտակի հարվածներ ստացանք, կորուստներ ունեցանք՝ ի դեմս ՀԱՊԿ-ում նախագահության մեր տեղը զիջելով գործընկեր պետությանը, ինչը, կրկին, իշխանությունների անհեռատես գործողությունների արդյունք էր: Մի խոսքով՝ պաշտոնավարման մի քանի ամիսը բավարար էր ցուցադրելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մսխեին ժողովրդից ստացած վստահությունը եւ չկարողանային այն փաստացի ամրագրել: Եւ այս պայմաններում այլ բան չի մնում քան տոկոս խփել այնքան, որքան հարկավոր է, ինչն էլ Փաշինյանը կլեգիտիմացնի Քոչարյանի կալանավորմամբ՝ միջազգային հանրությանը վստահեցնելով, որ այդ ձերբակալության արդյունքն էր, որ իրենք այդքան բարձր տոկոս ունեցան: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը լեգիտիմացրեց ընտրության կեղծումը: Անի Սահակյան

դիտվել է 106 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am