Հայաստանն՝ ամենառազմականացված երկիր, Ադրբեջանը նահանջում է

Հայաստանը աշխարհի 10 ամենառազմականացված երկրների ցանկում երրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին հորիզոնականում է, այս մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC-ի զեկույցը: Փաստաթղթի հեղինակները զեկույցը կազմելիս բացի սեփական աղբյուրներից օգտվել են նաև Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2017 թվականի տվյալներից, հայտնում է «Ազատությունը»: Այսպիսով՝ համաշխարհային ռազմականացվածության սանդղակում Հայաստանը աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ռուսաստանը, Հարավային Կորեան, Հորդանանը հաջորդում են Հայաստանին: Տասնյակը փակում են Կիպրոսը, Հունաստանը, Բրունեյը և Բելառուսը: Հայաստանը, որի ռազմական ծախսերը, ինչպես նշված է փաստաթղթում, կազմում են երկրի ՀՆԱ-ի 6․4 տոկոսը, իսկ 1000 հոգուն բաժին ընկնող զինվորականների թիվը 6.1 է, ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, ապա Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը: Զեկույցի հեղինակները այս պատկերը ստացել են հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա՝ ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը և պետության ունեցած ծանր սպառազինության քանակը: BICC-ի փորձագետները Հայաստանի ռազմականացվածության հանգամանքը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտությամբ: «Չնայած 2016-ին ապրիլին բռնությունների սրացմանը հաջորդած հրադադարի շուրջ բանակցություններին, այդուհանդերձ վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունը շարունակվել է, արձանագրվել է նաև հարձակում ադրբեջանական անօդաչու սարքի կիրառմամբ: Այդ պատճառով այս տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, իսկ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հսկայական միջոցներ հատկացնել զինված ուժերին», - ասվում է զեկույցում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն իր ռազմականացվածության ցուցիչով վերջին տարում սկսել է նահանջել՝ 8-րդ հորիզոնականից իջնելով 12-րդ: Տարածաշրջանի երկրներից առաջին տասնյակում է հայտնվել միայն Հայաստանը: 155 երկրների շարքում Ադրբեջանը 12-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 22-րդ, իսկ Վրաստանը` 52-րդ: Աշխարհի ամենառազմականացված երկիրը տարիներ շարունակ համարվում է Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Իսրայելը, որտեղ 8 միլիոն երեք հարյուր հազար բնակչությունից 176 հազարը գործող զինվորական է, 465 հազարը պահեստային, ծանր սպառազինությունը անցնում է 9300-ը: Տասնյակում հայտնված Հունաստանի և Կիպրոսի ռազմականացվածության բարձր մակարդակը բացատրվում է հարևան Թուրքիայի հետ բազմամյա տարաձայնություններով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Մոսկվայի վարած քաղաքականության՝ մասնավորապես Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունների, Ղրիմի բռնակցման, Սիրիայում Ասադի ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով Եվրամիության 28 երկրներից 25-ում ռազմական ծախսերի աճ է արձանագրվել, մինչդեռ վերջին տարում Ռուսաստանը, որը տակավին համարվում է ամենառազմականացված երկրներից մեկը՝ ավելի քիչ միջոցներ է հատկացրել զինված ուժերին, քան նախորդ տարիներին: Եվրոպական մայրցամաքի ռազմականացման աճի միտումը պայմանավորված է նաև Վաշինգտոնի ճնշումներով, որը փորձում է ստիպել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անմասն չմնալ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը մեծացնելու հարցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 50 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am