Ով ում «գնդակոծեց», հաղթողներն ու պարտվողները

Հայաստանում շատ վաղուց բացակայում էր քաղաքական բանավեճի ու նախընտրական դեբատների մշակույթը: Վերջին բանավեճը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Այս առումով Հայաստանում, իսկապես, հեղափոխություն կատարվեց այս ընտրություններին ընդառաջ քաղաքական բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2-3 բանավեճ է տեղի ունենում եւ անկասկած՝ ամենահետաքրքիրները հեռուստատեսային բանավեճերն են։ Չնայած այս կարճ ընթացքը ցույց տվեց, որ մեզ մոտ բանավեճերը դեռ հեռու են դասականից, որոնց իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, առաջարկությունների միջև համեմատություն դնելն ու էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը, եւ դրանք որպես կանոն վերածվեցին «մուսկուլների» ցուցադրության, ով ում լավ «շշպռեց», ում պորտը ինչպես տեղը դրեց, ով ամենաթույնը «ղժժաց» դիմացինի վրա , այդուհանդերձ Հանրայինի եթերում քաղաքական բոլոր ուժերի առաջնորդողների մասնակցությամբ բանավեճն ըստ էության պետք է ողջունել՝ հուսալով, որ նոր երևույթին լիովին հարմարվելու համար ընդամենը ժամանակ է պետք: Այսպիսով , ինչ տվեց այդ բանավեճը ՀՀ շարքային ընտրողին եւ առհասարակ քաղաքական ուժերին, դժվար է ասել, սակայն ստեղծվեց ընդհանուր տպավորություն եւ «բացվեց» մի քանի ճակատ, հենց որտեղ էլ կրքերը առավելապես թեժացան։ Առաջին ֆրոնտում, բնականաբար ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն ու Իմ Քայլը դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էին։ Առաջինը թիրախային հստակ շեշտադրումներով փորձեց մերկացնել իշխանության «աքիլեսյան գարշապարը», որն այս պարագայում մի քանիսն են՝ անվտանգություն, հայ առաքելական եկեղեցի, ազգային ավանդական արժեքներ, տնտեսության աճ, ներդրումներ եւ այլն։ Թե կողմերն ինչ ասացին իրար, ով ում ինչպես պատին ծեփեց կամ ինչպես Փաշինյանն ասաց «օրենքի տառին համապատասխան» փռեց ասֆալտին, կարծում ենք խայդ դրվագներին ականատես եղավ մի ողջ ազգ, որն իր էմոցիաները պարպեց համացանցում։ Մի բան կաող ենք արձանագրել, որ այս մարտից կարծես թե հաղթողներ ու պարտվողներ դուրս չեկան, քանի որ Վիգեն Սարգսյանի կողմնակիցները համոզված են, որ իրենք հաղթեցին, Փաշինյանի կողմնակիցները՝ վստահ են իրենց հաղթանակում։ Երկրորդ ճակատը բացվեց Էդմոն Մարուքյան-Գագիկ Ծառուկյան տիրույթում, ինչը միանգամայն հասկանալի էր՝ կռիվը խորհրդարանում երկրորդ տեղի համար է, Մարուքյանը հավակնում է նոր Հայաստանի նոր խորհրդարանում Ծառուկյանից նվաճել այդ տեղը, ինչի ճանապարհին Մարուքյանի համար ոչ այնքան հաճելի անակնկալներ բացահայտվեցին ու «քվիտ» դուրս եկան այն հարցադրումներում, թե ինչու է գործարար Ծառուկյանը ցանկանում նորից խորհրդարան անցնել։ Մի խոսքով՝ այս ճակատում էլ ոչ ոք շահած դուրս չեկավ։ Կրքերը թեժացան նաեւ Մենք դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանի եւ Սասնա Ծռերից Վարուժան Ավետիսյանի միջեւ, երբ Արամ Սարգսյանը շեշտեց ծռերի «մարդ սպանելու» եւ ապրելու բնական իրավունքին ընդդիմանալու սկզբունքի մասին, բանավեճից անմասն չմնաց երկրորդ տեղին հավակնող Էդմոն Մարուքյանը նաեւ։ Անկախ ամեն ինչից սոլիդությամբ բարձր մնաց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով «չքառատել» ՀՀԿ-ին, նրանց գնահատականը կտա ժողովուրդը՝ ընտրություններին։ Ինչ խոսք, ամենատխուր բանավեճը ծավալվեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, հարցն Արցախին էր վերաբերում, իսկ ՀՅԴ-ն գրոհեց մինչեւ վերջ՝ ցույց տալով Փաշինյանի երերուն անտեղյակությունը ընդհանրապես խնդրի վերաբերյալ։ Սրանով թերեւս Ռուստամյանը նաեւ «վրեժ» էր լուծում Փաշինյանի այն հայտարարության համար, որով «հակապետական» հռչակեց ՀՅԴ-ին պատկանող լրատվամիջոցը։ Փաշինյանի պատասխանները վերջինիս դրեցին այդ վիճակում։ Մյուս թեկնածուները դեկորացիոն ֆոն էին ավելի շատ ապահովում, նրանց կարելի էր փոքրիկ «լենինիկներ» կամ ավելի սազեկան է՝«նիկոլիկներ» անվանել, որոնք ինչպես Վիգեն Սարգսյանը նկատեց՝ ասպարեզ էին բերել հատուկ նպատակով։Բանավեճի ընթացքում ամենատհաճը ՕԵԿ առաջնորդին նայելն ու լսելն էր, նախկին ԱԽՔ-ը հրեշտակի թեւերով ասպարեզ էր իջել ու փորձում էր սրբագործվել։ Իհարկե, լավ կլիներ, որ որեւէ մեկը նրան հարց տար նախկին նախագահների օրոք կուտակած ահռելի կարողության մասին, բայց նրանով անգամ մրցակիցները հետաքրքրված չէին։ Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am