Սպառնալիքների շարան Նիկոլ Փաշինյանից

Նոր իշխանությունները գերազանցեցին նախորդներին։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին քաղաքական եւ քաղաքացիական ընդդիմախոսների հարցերը լուծում էին «սուսուփուս», ապա Նիկոլ Փաշինյանը նախապես զգուշացնում, ավելի ճիշտ սպառնում է, որին հաջորդում են գործությունները։ Այսպիսով՝ նախընտրական քարոզարշավը դեռ չի ավարտվել, բայց այս օրերին պետության ղեկավարը կամ այլ կերպ ասած վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը աջ ու ձախ սպառնալիքներ է «շռայլել»։ Քարոզարշավի մեկնարկին առաջին հարվածը բաժին հասավ Լոռու համայնքապետերին․«Դուք ո՞վ եք, որ գյուղացուն վախեցնեք։ Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին։ Ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր։ Նենց կպառկացնենք ասֆալտին, որ տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։ Թող մեկը չփորձվի թփրտալ, բոլորիդ պատերով կտանք, դուք ծակերից չպետք ա դուրս գաք, ձեր տեղը բանտում ա, ու դուք բանտերից դուրս չեք էլ գալու»,- հարթակից ասաց Փաշինյանը՝ սպառնալով, որ բոլորի հետեւից անձամբ գնալու է, բոլորին հատ-հատ անդրադառնալու է։ Նա չխնայեց Սասնա ծռերին, որոնց իր քաղաքական կամքով ազատ էր արձակել։ Երբ Ծռերը խոսեցին իրենց ծրագրից՝ ասելով, որ «պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, եւ նոր ժամանակներում ձեւավորված եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին եւ արտահայտել մեր ժողովրդի կամքը»։ Ի պատասխան, Փաշինյանը սպառնաց․ «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ։ Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»։ Փաշինյանը նույնիսկ հարվածեց Արցախի պաշտոնյաներին, որոնք Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունից հետո պատասխան հայտարարություններով հանդես եկան։ Ճամբարակ համայնքում ունեցած ելույթում դիմեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: «Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են փորձում խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, եւ այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- ասաց Փաշինյանը: Հասավ նաեւ ԼՂ նախագահի խոսնակին, որը համարձակվել էր Փաշինյանի հակադարձել, որ ինքը միակը չէ, ում որդին ծառայել է բանակում։ Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորեց նաեւ ուշադրություն դարձնել իր խոսնակին։ Սպառնաց նաեւ Դավիթ Շահնազարյանին ու Հրանտ Մարգարյանին, որոնք քննադատել էին նոր իշխանություններին, առաջինը՝ «Արցախը հանձնելու դիմաց իշխանություն» սկզբունքի համար, երկրորդը՝ Հայաստանի բանակին ավելի քան յոթ ամիս զենք չմատակարարելու համար։ Գորիսում Փաշինյանը ՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հարցում իր ղեկավարած կառավարության քաղաքականության քննադատություններին ասաց ․«Որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և խնդրում եմ, շատ ուշադիր, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է, չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ՝ իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը զգալով, նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը:Սա շատ լուրջ վարկած է, որովհետևր ես իրոք, չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել: Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն զուտ քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից: Ես կարծում եմ, որ իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»: Սպառնալիք է հնչել նաեւ դատավորների հասցեին, տակավին երեկ․ «Կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում հեղափոխություն անելու: Այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները և այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության»։ Ավելորդ է խոսել ՀՀԿ-ականների նկատմամբ նրա շուրջօրյա հայտարարությունների մասին։ Անի Սահակյան

դիտվել է 150 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am