Կա ճնշում դատարանների վրա, չկա օբյեկտիվ քննություն. Ռոբերտ Քոչարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

«5-րդ ալիք» Հ/Ը-ն ֆիլմ է պատրաստել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, որտեղ իր տեսակետն է ներկայացնում նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է։ Նա պատմեց, որ ծանուցման մասին իմացել է, երբ Հունաստանում էր, տեղեկացրել են ընտանիքի անդամներն ու իր գրասենյակի աշխատակիցները։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր համար ծանուցումն անակնկալ չի եղել։ «Բավականաչափ հայտարարություններ կային, որ «Մարտի 1-ի» գործով քննությունը պետք է ակտիվացվի, և այս տեսանկյունից ծանուցումն ինձ համար անակնկալ չէր։ Ինձ մոտ վերադառնալու, չվերադառնալու հարց ընդհանրապես չէր առաջացել, բավական երկար ժամանակ մամուլում հնչեցվում էին տարբեր մտքեր մարտի 1-ի վերաբերյալ, և այդ ամենը կապվում էր իմ անվան հետ։ Ես մտածեցի, որ սա լավ առիթ է նաև այդ գործի քննության շրջանակում ցույց տալ հանրությանը, որ որևէ առնչություն չունեմ այդ 10 զոհերի հետ։ Այդ տեսանկյունից միայն դրական էմոցիաներ ունեի գործի քննության վերաբացման ու շարունակության վերաբերյալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ինքն ի սկզբանե ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, բայց ներկայանալուց անմիջապես հետո իրեն մեղադրանք առաջադրվեց։ «Բացի մեղադրանք առաջադրելուց, նաև որոշում կայացվեց, որ դիմեն դատարան կալանավորման հարց լուծելու համար, և միանգամից տպավորություն ձևավորվեց ինձ մոտ,  հետագայում հիմնավորվեց, որ այս քննչական խումբը նպատակ չունի այս  գործը բացահայտելու, այլ կա նշանակված մեղավոր, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ մեղքն ապացուցելու համար»,- ասում է Քոչարյանը։ Նա հայտարարեց նաև, որ հիմա իր համար զարմանալին այն է, որ այդ նույն պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am