Նոր «բեսպրեդել».ով է դուխ տալիս Արարատի մարզպետին

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ: Լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ մարզպետը չի ներել իր համակիրներից մեկին, ով հանդգնել է իր մասին ոչ մարզպետին վայել բառապաշարով խոսել: Տիգրան Պարսիլյանի նախընտրական կամպանիայի ներկայացուցիչները իրենց թեկնածուի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում արծարծել են մարզպետի անունը, իսկ ոմն Գեւորգ Բաբայան մարզպետի մասին ասել է «Գարիկ-մարիկները»: Եւ ահա, այս արտահայտությունը Արարատի մարզպետը կուլ չի տվել եւ հավաքել է յուրայիններին, ինչպես նաեւ Պարսիլյանի կողմնակիցներին ու հաշիվ է պահանջել իր՝ մեծն մարզպետի մասի այդպիսի անարգանքով խոսելու համար: Կրքերը թեժացել են, կողմերը ապավինել են բռունցքներին, մարզպետն անձամբ ծեծել է Գեւորգ Բաբայանին, ոստիկանություն հաղորդում է ներկայացվել եւ հիմա նյութեր են նախապատրաստվում: Իսկական մի կաթիլ մեղր նորաթուխ մարզպետի ներկայացմամբ, որը մի քանի ամիս առաջ ընդամենը գյուղապետ էր եւ իր մաշկի վրա զգացել է նախորդ ռեժմի ճնշումները: Նոր Հայաստանի սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն իրականացրած այս պատանյակները հանդուրժողական չեն ոչ միայն մրցակիցների, օպոզիցիոն գործընկերների, այլեւս յուրայինների հարցում: Ըստ էության այս միջադեպը մերկացնում է նորերի ողջ փիլիսոփայությունը, որը հնի կարելի է ասել ավելի թարմ,եռանդուն մատուցումն է: Դեռ ինչեր կանեն այդ մարզպետները, եթե այսօր չեն հանդուրժում մարդկանց, որոնք չեն խոնարհվում, ակնածանքով չեն խոսում իրենց մասին եւ լինելով հասակակիցներ՝ կարող են թույլ տալ անունով եւ խոսակցական բառապաշարով խոսել: Վաղը մյուս օրը, երբ Փաշինյանի իշխանությունը ամրագրվի ընտրություններով, այս մարդիկ չի բացառվում, որ իրենց կալվածքներում մատուռներ սարքեն ու մարդկանց ստիպեն իրենց երկրպագել: Իսկ իրականում ոմանց համար այս չնչին թվացող միջադեպը այն բանի ապացույցն է, որ մանր ու միջին պաշտոնյաները առաջնորդվում են հեղափոխական լիդերի հռչակած սկզբունքներվ, չեն հանդուրժում որեւէ այլակարծություն ու պատրաստ են ասֆալտին փռել նույնիսկ յուրայիններին: Նշենք, որ ֆեյսբուքի իր էջում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է այդ միջադեպին. «Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, նա ազատվել է աշխատանքից:Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում:Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»: Ինչպես ասում են՝ երեխան մեծանում է…անուղղելի:Ընկեր ջան, եթե չես հերքում միջադեպը, ապա գոնե պետք է հասկանայիր, որ քո թիմի ու դաշինքի վրա ստվեր գցողը հենց դուք եք, ոչ թե ԶԼՄ-ները: Այնպես որ նոր բեսպրեդել է ի հայտ գալիս՝ ի դեմս երիտասարդ իշխանիկի, որը հավակնում է գերազանցել նախկին իշխանության իր կոլեգաներին: Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am