«Ռինգում» Ղարաբաղի հարցով խճճվածը

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 5-ին մեծ բանավեճին ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարներն անդրադարձան՝ Լեռնային Ղարաբաղյան խնդրի հեռանկարներին, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին հարցերին: Ինչպես և այլ հարցերում, նաև այս թեմաներում հիմնական բանավեճը թեժացավ Վիգեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան դաշտում: «Լիֆտում բանակցություններից հետո Ալիևին իմաստուն և կիրթ մարդ անվանելը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելը, կարծում եմ՝ մեծ վտանգ է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր մոտեցումների հետ կապված առաջին հերթին մեր ներսում քաղաքական դիսկուրսը հակառակորդի համար նյութ չդարձնելու և դաշտ չբացելու տեսակետից», նշեց ՀՀԿ առաջին համարը: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին 7 ամիսներին լուրջ սխալներ են թույլ տվել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, նա նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի միջև այսօրվա հեռակա բանավեճը: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու»: «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հակադարձումը ստացած ժառանգությանը նախ առնչվեց, երբ նա հայտարարեց, որ ներկայիս կառավարությունը Ղարաբաղի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի, ստորացուցիչ զիջումներ: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք ասել ենք, որ բոլորը պետք է հստակ արձանագրեն, որ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր՝ դուք արդյոք պատրա՞ստ եք փոխզիջումների: Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրել է, թե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների: Քանի դեռ Ադրբեջանին այս հարցը չի տրվել, ՀՀ-ին որևէ մեկը այս հարցը պետք է չտա»,- ասաց Ն. Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նորից կրկնեց իր դիրքորոշումը, որը մի քանի անգամ արտահայտել է. «Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, առանց Արցախի լիարժեք ներգրավվածության, ըստ նրա՝ հնարավոր չէ հարցի կարգավորման որևէ լուծման մասին խոսել. «Ի վերջո ասել ենք, որ Արցախի հարցի լուծողն առաջին հերթին ժողովուրդն է, առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ»: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ոմանք ՀՀ-ն կեղծ ուղղություններով են տարել: Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, և նրա հովանու ներքո ՀԱՊԿ երկրները ՀՀ կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին, դա նվաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար: Ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական շահերի դեմ»: Մենք առաջ ենք քաշել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը, որը ավելի ու ավելի մեծ ընկալում է գտնում միջազգային հանրության շրջանում, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցում ինքն առաջնորդվելու է այն տրամաբանությամբ, որը գրված է Արցախի Սահմանադրության 175 հոդվածի մեջ՝ արդեն Արցախի ժողովրդի արտահայտած կամքով: Փաշինյանի խոսքով, այդ խոսակցությունների ֆոնին իր համար առավել տարօրինակ էր, որ ՀՅԴ-ի կողմից կասկածներ էին հայտնվում այս դիրքորոշման վերաբերյալ: «Մենք այդ դիրքորոշումը արտահայտել ենք պաշտոնական բանակցությունների ընթացքում: Ես վերահաստատում եմ նաև այն դիրքորոշումը, որ Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համաձայնության: Կարծում եմ՝ այս թեման հույս ունեմ գոնե այս արձանագրումից հետո որևէ շահարկման չի ենթարկվի»,-ընդգծեց Փաշինյանը: Արմեն Ռոստոմյանն էլ հակադարձեց. «Այդ խոսակցությունը թարմացել է այն պատճառով, որ դուք դրանից հետո հայտարարել եք, որ ես կգամ և կհարցնեմ ժողովրդին, եթե ինձ մի տարբերակ առաջարկեն, ժողովուրդը ընդունում է, թե ոչ, նոր կլուծեմ այդ հարցը: Ես էլ ասում եմ՝ Արցախի ժողովուրդն արդեն ասել է, թե ինչպես է ուզում, որ լուծվի հարցը: Տեղերը պետք չի փոխել: Պետք չի ասել՝ կգամ ժողովրդին կհարցնեմ, ժողովուրդն արդեն ասել է, դուք պարտավոր եք դա իրականացնել»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ խնդիրն այն է, որ ընթանում է բանակցային գործընթաց. «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով: Մենք բանակցում ենք երկու նպատակով՝ որ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից, և մենք ստեղծենք նաև միջազգային երաշխիքներ Արցախի անվտանգության համար»: Ռուստամյանը հիշեցրեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ստատուս քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և անկախությունը չի ճանաչվել. «Մեր բանակցությունների տրամաբանությունը պետք է լինի այն, որ սրան կարողանանք հասնել: Ով գալիս է իշխանության, պարտավոր է առաջնորդվել ժողովրդի կամքով: Ձեր ասածը սրան չի համապատասխանում, քանի որ դուք ասում եք՝ մեզ կասեն մի բան, մենք կբերենք, կներկայացնենք»: Փաշինյանը չհամաձայնեց Ռուստամյանը հետ. «Մենք բանակցում ենք, որ միջազգայնորեն ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց այդ ճանաչման մի քանի հավելյալ պայմաններ կարող են լինել: Ես ընդամենն ասել եմ՝ եթե կառաջարկվի մի բան, որ ես ինքս ընդունելի կհամարեմ, կբերեմ, կներկայացնեմ ժողովրդին»: ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարցրեց Փաշինյանին, թե ժողովրդի կամքն ինչպե՞ս են ճշտելու՝ հանրաքվեո՞վ, թե՞ հրապարակում: Ստանալով «հանրաքվեով» պատասխանը, Վիգեն Սարգսյանն ասաց. «Շատ վտանգավոր է դա, մի արեք, որովհետև դրան հաջորդելու է Ադրբեջանում հանրաքվեի պահանջ, իսկ դա կարող է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա մեծ քար դնել: Եթե այստեղ հանրաքվե լինի, այնտեղ էլ է լինելու, դա մեզ ձեռք չի տալիս: Մեզ ձեռք է տալիս, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվի, ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը որոշի՝ կարո՞ղ է Ղարաբաղն ինքնորոշվել, թե ոչ: Պոպուլիզմը սպանում է երկրներ, ասում եք՝ ժողովուրդը կորոշի, ժողովուրդը ո՞նց կորոշի»: Իրապես, Փաշինյանը ԼՂ կարգավորման հարցում փոքր-ինչ խճճվել է. նա մի կողմից ցույց է տալիս, որ ամենաանզիջումն կեցվածքն է որդեգրել, այն է՝ առանց Ստեփանակարտի ոչ մի որոշում, ավելին՝ նա հստակ ասում է՝ թող Ստեփանակերտը գնա, նստի բանակցի: Բայց նա այսպես կոնկրետ իր վրայից հեռացնում է որոշակի պատասխանատվություն: Միևնույն ժամանակ նա նշում է, որ կողմնակից է բանակցությունների շարունակմանը, ինչը նշանակում է՝ հնարավոր համաձայնություններ, պայմանավորվածություններ, ավելին՝ փոխզիջումներ: Ինչ վերաբերում է կարգավորման այս կամ այն տարբերակով հանրաքվե անցկացնելուն՝ իսկապես, դա ուղիղ ճանապարհ է դեպի նոր փակուղի: Նմանօրինակ մի հանրաքվե էլ Ադրբեջանը կանցկացնի, օրինակ` այն մասին, որ ԼՂ-ը պատկանում է Ադրբեջանին, և պարզ է չէ՞, թե ինչ արդյունք կլինի Ադրբեջանում... Իսկ արդյունքում կունենանք Լեռնային Ղարաբաղ ինքնորոշման իրավունքի կիրառման արգելափակում՝ մեր իսկ ձեռքով: Մինչդեռ հայկական կողմը պետք է հասնի Արցախի միջազգային ճանաչմանը՝ այն առումով, որ Արցախն արդեն ինքնորոշվել է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, ոչ թե, որ այդպես է որոշել Հայաստանի ժողովուրդը՝ հանրաքվեով: Թամար Բագրատունի

դիտվել է 96 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am