Աշխարհն «ապակայունացնողները». ՆԱՏՕ-ականները վճռում են թշնամիների բախտը

Բրյուսելում երեկ մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի՝ նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցն է: Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած ընդհարումից հետո, երբ ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական երեք ռազմանավերի վրա և ձերբակալել տասնյակ ուկրաինացի նավաստիների: Միջադեպից անմիջապես հետո դաշինքի գլխավոր քարտուղարը դատապարտել էր Ռուսաստանին և ՆԱՏՕ-ի աջակցությունը հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հաղորդում է «Ազատությունը»: «Ուժի գործադրումը ոչ մի արդարացում չունի: Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և ազատ նավարկության հնարավորություն տա: Ուկրաինական նավերը՝ ռազմական ու քաղաքացիական, իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել Կերչի նեղուցով ու Ազովի ծովով», - հայտարարել էր Յենս Ստոլտենբերգը: Վաշինգտոնը ևս բավական կոշտ է արձագանքել: «Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ, ամեն քայլի պատրաստ է դրժել իր խոստումն ու պարտավորությունը», - Բրյուսել ժամանելուց առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: «Ռուսաստանը փորձում է ուժով վերաձևել միջազգային սահմանները, միջամտել այլ պետությունների ժողովրդավարական գործընթացներին և կիրառելով վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտել այլ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը դիվանագիտական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում», - ասել է Պենտագոնի ղեկավարը: Ռուսաստանի հասցեին հնչող այս քննադատությունների ֆոնին, այդուամենայնիվ, անորոշ է՝ կհամաձայնի արդյոք ՆԱՏՕ-ն ընդառաջել Կիևի խնդրանքին ու հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ՝ հավաքի նախօրեին շեշտել է՝ դաշինքը պատրաստ է շարունակել քաղաքական ու գործնական աջակցությունը, սակայն խուսափել է հստակ մանրամասներից ու խոստումներից: «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ընդգծված քաղաքական ու գործնական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային և ավելացրել ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում: Անշուշտ, հիմա մի փոքր վաղ է ասել՝ ինչ կորոշեն նախարարները հավաքի ընթացքում, սակայն ակնկալում եմ, որ դաշնակիցները լուրջ մտահոգություն կհայտնեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ուկրաինայից բացի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել նաև Վրաստանին: «Մենք աշխատում ենք Թբիլիսիի հետ՝ վրացական բանակի և ռազմածովային ուժերի արդիականացման ու առափնյա պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ», - հավաքից առաջ՝ երեկ Բրյուսելում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: Իսկ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովի նախօրեին ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամի կազմակերպած հավաքում, Փոմփեոն ասել է, որ այդ երկրները խախտում են միջազգային բազմաթիվ պայմանագրեր, ինչն ապակայունացում է առաջացնում աշխարհում: Փոմփեոն նաև հերքել է միջազգային ասպարեզում միակողմանի վճիռներով գործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգին հասցեագրված քննադատությունը: «Հետևելով մեր մեծ դեմոկրատիայի հրաշալի ավանդույթին, մենք արժանապատիվ պետություններին առաջնորդում ենք ազատ աշխարհակարգ կայացնելու գործում, ինչը թույլ կտա կանխել պատերազմները և հասնել առավել բարգավաճման: Մենք չենք ուրանում միջազգային ասպարեզում առաջատարի առաքելությունը և մեր բարեկամներին»,- ասել է Փոմփեոն: Նրա փոխանցմամբ, այդ առաջնորդությունը ենթադրում է ոչ թե թվացյալ, այլ իրական ազատական աշխարհակարգի կայացում: «Դա ջանքեր է պահանջում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներից»,- ասել է Փոմփեոն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 82 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am