Նոր Հայաստանի «ահաբեկիչները»

Ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ , այնպես էլ նոր Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը քաղաքական գործիք են որպես ծառայում: Նրանք զբաղված են ընդդիմադիրներին ճնշելու, գաղտնալսելու, ահաբեկելու, վերջապես փակելու գործով: Բայց ի տարբերություն հին Հայաստանի, նոր Հայաստանում իշխանությունները դրան զուգահեռ նաեւ ահաբեկում են օպոզիցիոն գործընկերներին, նրանց փռում են ասֆալտին, ծեփում պատերին: Չեն խնայում նաեւ ընտրովի մարմինները, Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ժողովրդին <<վախեցնող>> համայնքապետերին ոչ միայն ծեփեց պատերին, այլ սպառնաց, որ բոլորի հետեւից առանձին-առանձին գնալու է: Բայց սա դեռ ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը չի խնայում անգամ Արցախի պաշտոնյաներին, նրանց այստեղից կոչ անում ձայները կտրել ու չհամարձակվել արձագանքել իր ոչ մի հայտարարությանը: Ավելին իրեն օբյեկտիվ քննադատողներին էլ վախեցնում է ԱԱԾ-ով: «Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում», -Գորիսում հայտարարեց նա, հավելելով, որ որոշ մարդիկ իրենց սադրիչ հայտարարություններով կարող են պատերազմի հրձիգ դառնալ ու այդ մարդկանցով ու հայտարարություններով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Ունենք մի վիճակ, երբ վարչապետի պաշտոնակատարի համար կենսակերպ է դարձել բոլորին սպառնալը, ահաբեկելը, սակայն մյուս կողմից ինքն է կարծես ահաբեկված նախորդ իշխանություններից եւ ահա, ընտրություններից հաշված օրեր առաջ քրեական գործերի շքերթ է սկսել, բանականաբար, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցի թնջուկը դեռ չլուծած, հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ, տարիներ առաջ բնապահպանության նախարարի պաշտոնում 14 մլն կաշառք պահանջելու մեղադրանքով եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ: Իշխանությունները ակնհայտ է, որ բոլոր ճակատներով ցանկանում են կոտրել, վերացնել դիմակայությունը, չեն հանդուրժում այլընտրանքային ոչ խոսք, ոչ գործ, ոչ էլ անձանց: Սակայն զավեշտալի է հատկապես Ֆլեշի Բարսեղի դեմ առաջադրված մեղադրանքը, նշենք, որ վերջինս Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից էր, վերջերս չնայած ուրացավ Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ դեմ էր նրա երրորդ ժամկետին, սակայն դա էլ չփրկեց նրան: Եւ ինչ , Բարսեղ Բեգլարյանի դեմ <<ինքնաիրավչության>> համար, իսկ եթե ավելի պարզ ու հասկանալի լեզվով բացատրենք, ապա նրան մեղադրում են այն բանի համար, որ պահանջել է վերադարձնել իր ընկերությունում թույլ տված խոշոր չափի յուրացումը: «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Եւ հիմա մեր իրավապահների հայտարարությունից պարզ է դառնում, թե իբր գործարարը բռնությամբ է փորձել վերադարձնել իրեն պատճառված վնասը, փոխարենը դիմեր իրավապահներին: Ինչ խոսք՝ ասվածում կա ճշմարտություն, սակայն միգուցե կողմերը եկել են համաձայնության, որպեսզի ոստիկանությանը գործը չհասնի, սակայն կարող ենք բացառել, որ քանի որ իրավիճակ է փոխվել, ինչ-որ մարդիկ օգտվել են իրավիճակից գործարարի կողմից բռնության ենթարկված <քցողին>> խրախուսել գործ տալ Բբեգլարյանի դեմ: Ահա, սա է ամբողջ պատմությունը: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am