Միմյանց չուղղված հայացքներ. Պուտինը՝ նոր պրեսինգի տակ

Աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին Թրամփ-Պուտին չկայացած շփումն էր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում կայացած G-20 գագաթնաժողովի ընթացքում չողջունեցին միմյանց: Պուտինը Թրամփից առաջ է բարձրացել հարթակ լուսանկարվելու համար, իսկ վերջինս իր տեղն է գնացել՝ առանց ուշադրություն դարձնելու Պուտինի վրա։ Դրանից հետո երկրների ղեկավարները գնացել են դահլիճ, որտեղ անց է կացվել առաջին նիստը։ Սպիտակ տան ղեկավարը առաջին նիստին փոքր-ինչ ուշացումով է ներկայացել։ Լիագումար նիստի դահլիճում Պուտինը ողջունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բեն Զալման ալ-Սաուդին, իսկ Թրամփն այդ ժամանակ շփվել է միջոցառման մյուս մասնակիցների հետ: Նիստերի ժամանակ Պուտինը և Թրամփը միմյանցից հեռու են նստելու. նրանց միջև նստած են եղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսեն, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Եվս մեկ կորսված հնարավորություն, կրկին Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների լարման ցուցադրություն: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանել Մոսկվայի դեմ՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնում է, որ Ռուսաստանի դեմ այս պատժամիջոցները սահմանվում են Քիմիական և կենսաբանական զենքի արգելման մասին օրենքի շրջանակներում. «Մենք մտադիր ենք կատարել ամերիկյան օրենսդրության պահանջները»։ Սկրիպալների գործով պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել օգոստոսի 27-ին։ Ենթադրվում էր, որ երկրորդ փաթեթն էլ ուժի մեջ կմտնի 90 օրվա ընթացքում, եթե Ռուսաստանը չկատարի մի շարք պայմաններ։ Վաշինգտոնը հայտնում է, որ Ռուսաստանն այդ պայմանները չի կատարել։ Պատժամիջոցների երկրորդ փաթեթը, փորձագետների գնահատմամբ, չափազանց կոշտ է և լուրջ խնդիրներ է առաջացնելու Ռուսաստանի տնտեսության համար։ Այս փաթեթով մասնավորապես նախատեսվում է արգելել ռուսական ապրանքների մուտքը Միացյալ Նահանգներ, այդ թվում՝ նաև նավթի ու նավթամթերքի։ Արգելվում է նաև ամերիկյան ապրանքների մուտքը Ռուսաստան, բացի մթերքից։ Արգելվում է նաև Ռուսաստանի պետական ավիաընկերությունների թռիչքները Միացյալ Նահանգներ, այդ թվում՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավերի թռիչքները դեպի ամերիկյան օդանավակայաններ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ մինչև տարվա վերջ Միացյալ Նահանգները հնարավոր է չհասցնի սահմանել այս պատժամիջոցների երկրորդ փաթեթը, քանի որ Կոնգրեսը չի հասցնի հաստատել։ Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am