Երբ «աղվեսի քիթը խաղողին չի հասնում»

Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք որևէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը ժառանգել ենք այդ ոչ միայն այդ կազմակերպություններում։ Այս մասին երեկ Ս անում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մենք, ի տարբերությունների նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ»,– նշում է նա։ Փաշինյանի խոսքով՝ գործընկերների հետ հարաբերություններում առկա խնդիրներին, եթե չանդրադառնան, իրավիճակն ավելի կվատթարանա. «Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ–ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, մեր պարտավորությունները կազմակերպության առաջ կազմակերպության պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի խնդիրներ»։ Ապա` վարչապետի պաշտոնակատարը նկատում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր նույնիսկ ոչ էական հարց է. «Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»։ Այն, որ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ամրացնել երկրի ինքնիշխանությունը՝ դա վատ մտադրություն չէ: Բայց դա պետք է լինի ոչ թե խոսքով, լեզվակռվող ու գործընկեր պետությունների ղեկավարներին հրապարակային դատափետելով, այլ կուլիսային աշխատանքով, դիվանագիտական ոչ դիվանագիտական խողովակներով: Ի վերջո, իշխանություն ստանձնելուց հետո Փաշինյանը մի քանի քայլերով ցույց տվեց, որ Ռուսաստանի իշխանության հետ խնդիրներ չունի, ավելին՝ արեց քայլեր՝ Ռուսաստանին չզայրացնելու համար, ամերիկյան լաբորատորիաներին ռուսներին մուտքի թույլտվություն տվեց, Սիրիա՝ ռուսական զորախմբի հետ համաձայն է հայկական խմբի գործունեությանը: Եթե այսօր Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր նույնիսկ ոչ էական հարց է, ուրեմն գիտակցում է, որ մեկ շաբաթից Սանկտ Պետերբուրգում, հետագայում Հայաստանը չի կարողանալու պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ու հիմա այդ հարցը նրան «շատ փոքր» հարց է թվում: Այս դեպքերում են, հավանաբար, ասում՝ «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»: Թամար Բագրատունի

դիտվել է 593 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am