Ադրբեջանին կզինեն բոլորը. Նոր հարված Հայաստանին

Ֆրանսիական MBDA Systems կազմակերպությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: «Մենք ստացել են Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը ադրբեջանական AzeriDefence թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է համակարգերին և գոհ է մնացել նրա բնութագրիչներից: «Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը»,- ավելացրել է նա: Վերջերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի ընթացքում ամերիկյան զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունների շուրջ կոնկրետ ուղերձը հենց կարևոր մի գործընթացի սկիզբ կարելի է համարել: Վաշինգտոնի կողմից այս հստակ հայտարարությունը նշանակում էր, որ  մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից Ադրբեջանին զինելու քայլերի: Այսպես ասած՝ մեկնարկ արդեն տրված է: Ու, եթե Հայաստանը, կարելի է ասել, որոշակիորեն սահմանափակված է այլ երկրներից զենք գնելու հարցում, նախընտրում է Ռուսաստանից ավելի մատչելի գներով զենքի վաճառքը, ապա Ադրբեջանը ֆինանսապես, և ոչ միայն, ավելի լայն հնարավորություններ ունի: Բացի այդ, վերջին գործընթացները հուշում են այն մասին, որ ռազմական բալանսը Հայաստանի և Ադրբեջան միջև շարունակելու է խախտվել: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք կոչված են կողմերին խաղաղության դրդել՝ կլծվեն նրանց զինելուն: Ի՞նչ ենք արդյունքում ստանալու... Ռազմական գործողությունների սրման հնարավորությունների մեծացում, պատերազմի բռնկման վտանգ և ավելի ցինիկ ու սանձարձակ Ալիև: Իսկ այս մթնոլորտում Բաքուն կշարունակի բանակցային գործընթացը պահել փակուղում, Ադրբեջանը կստանա՝ Հայաստանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու քաղաքականության շարունակականություն և միջազգային հանրությանն անվերջ Հայաստանից զիջումներ կորզելու պահանջներ ներկայացնելու հայտարարություններ: Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am