Ալիևի ագրեսիվ պոռթկումներն ու ռազմատենչ հռետորաբանությունն ԱՄՆ Սենատում

Սենատի հանձնաժողովը հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հարցով քվեարկությունը: Ամերիկայի Հայ դատը ողջունում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Ըրլ Լիթցենբերգի թեկնածության քվեարկությունը հետաձգելու՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը: Լիթցենբերգը Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնում Թրամփի առաջարկած 19 թեկնածուներից միակն է, որի հաստատումը Սենատի հանձնաժողովը որոշել է հետաձգել: Ամերիկայի Հայ դատը ենթադրում է, որ քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա արդեն 2019 թվականին, երբ հանձնաժողովը կգումարի իր առաջին աշխատանքային նիստը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք հավանություն ենք տալիս հանձնաժողովի որոշմանը, քանի որ այն Կոնգրեսին ընձեռում է Ադրբեջանի ագրեսիվ ղեկավար Իլհամ Ալիևի ռեժիմի հետ մեր երկրի երկկողմ հարաբերությունները առավել խորը վերլուծելու հնարավորություն, հատկապես Բաքվին զենք վաճառելու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց առաջարկի ենթատեքստում», ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա փոխանցմամբ, Հայ դատը միանում է Սենատում իր բարեկամներին, ովքեր առավել պարզություն են ակնկալում այս հարցում և ընդհանրապես ցանկանում են հստակ պատկերացնել ԱՄՆ-ի հարաբերությունները «Ալիևի ռեժիմի հետ, որը Հայաստանի և Արցախի նկատմամբ դիմում է օրըստօրե առավել ագրեսիվ գործողությունների, բոլոր հայերի հանդեպ ատելություն է քարոզում, ամերիկացի օրենսդիրներին ընդգրկում է «սև ցուցակներում», մերժում է Ռոյսի և Էնգելի խաղաղության առաջարկները, սպառնում է վայր գցել քաղաքացիական օդանավերը, ոչնչացնում է Ջուղայի գերեզմանոցը և քրիստոնեական այլ հիշարժան վայրեր և, իհարկե, հալածում է ներքին այլախոհներին և ազգային փոքրամասնություններին»: Դեռ հոկտեմբերի 4-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում Նյու Ջերսիից ավագ սենատոր, դեմոկրատական Բոբ Մենենդեզը Լիթցենբերգին հարց է ուղղել «նախագահ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության և ագրեսիվ պոռթկումների» մասին, հասնելով այն բանին, որ դեսպանի թեկնածուն խոստացել է «հորդորել Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել շփման գծում իրավիճակի կայունությանը սպառնացող վտանգավոր կեցվածքից»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները պետք է կրճատի անվտանգության ասպարեզում օգնությունն Ադրբեջանին, ելնելով այդ երկրում մարդու իրավունքները ոտնահարելու հանգամանքից, դեսպանի թեկնածուն խոստացել է, թե «ԱՄՆ պետական դեպարտամենտը շատ զգույշ կլինի և ամեն ինչ կանի, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը որևէ կերպ վնաս չհասցնի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ջանքերին»: Թեկնածուն հավաստիացրել է, որ անվտանգության ասպարեզում օգնությունն Ադրբեջանին կներառի հատուկ դասընթացներ նաև մարդու իրավունքների թեմայով: Ըստ Հայ դատի, դա հրատապ է հատկապես, եթե հաշվի առնել, որ տարիներ առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի հանրակացարանում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել է իր հայ համակուրսեցի, սպա Գուրգեն Մարգարյանին: Այդ լսումներից հետո սենատորներ Բոբ Մենենդեզը և Էդ Մարքին նաև գրավոր հարցեր են ուղղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ըրլ Լիթցենբերգին և կարող են կազմել նոր հարցեր՝ այդ թվում հոկտեմբերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանին և Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու Ջոն Բոլթոնի առաջարկների կապակցությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am