Հինգ ուժ կանցնեն խորհրդարան.ովքեր են նրանք

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների այս քարզարշավը մի շարք յուրահատկություններով է աչքի ընկնում, Ադիբեկյանը կանխատեսումներ է անում, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան: Պարոն Ադիբեկյան, քարոզարշավի կես ճանապարհը հատված է, ինչ առանձնահատկություններով է այն աչքի ընկնում: _Նախեւառաջ որեւէ անգամ ընտրողն այսքան ապակողմնորոշված չի եղել, քանի որ ընդդիմությունը դարձել է իշխանությունը, իշխանությունը՝ ընդդիմություն: Մենք ունենք ավանդական իշխանական եւ ընդդիմադիր ընտրողներ, հիմա իշխանամետ ընտրողներին, փաստորեն, ասում ենք դարձեք ընդդիմադիր եւ ճիշտ հակառակը: Այս իրավիճակը նրանք հոգեբանությանը հակասում է: Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ ընտրություններին մասնակից  11 ուժերից տասը իրենց համարում են այս հեղափոխության աջակից, նրանք փորձում են կիսել հեղափոխականների ձայնը եւ միայն ՀՀԿ-ն է, որ միակ ընդդիմություն է հանդես գալիս: Ճիշտ մարտավարություն է հանդես գալ հեղափոխության աջակից, չներկայանալ որպես այլընտրանք: -Պարզ է, որ ոչ: Նրանք լուրջ խնդիր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու: Երեւանի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ  այդ մարտավարությամբ շանսերը քիչ են: Հիմա էլ պարզ չէ, թե հեղափոխականները ինչպես են կարողանալու կիսել ավարը: Իմ Քայլը, բնականաբար, հավակնում է եւ կստանա բարձր տոկոսներ, սակայն արդյոք Լուսավոր Հայաստանին կամ բոլոր նրանց, որոնք նույն դիրքերից են հանդես գալիս, տրվելիք ձայնեը բավական կլինեն, որպեսզի մտնեն խորհրդարան, սա մեծ հարցական է: Այնուամենայնիվ, ուրվագծվո՞ւմ է, թե քանի ուժ կանցնի խորհրդարան: -Ըստ ամենայնի հինգ, դա կլինի Իմ Քայլը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Մենք-ը, Լուսավոր Հայաստանը, կամ հակառակը՝ Լուսավորը հետո Մենք-ը, որովհետեւ քարոզարշավից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն ունի  մեծ ներուժ, կադրեր, փորձ: -Հանրապետականը սովորական քարոզարշավ չի վարում, հանդիպումներ չի ունենում ընտրողի հետ, սա ինչպես կանդրադառնա նրանց վարկանիշի վրա: -Արդարացված է այդ մարտավարությունը, նրանք տեղերում շտաբեր ունեն, իմաստ չունի պտտվելու, ներուժ ունեն: Իսկ մնացած ուժերին ինչն է խանգարում ընդդիմանալ իմ Քայլը դաշինքին, գուցե հիմա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ պետք չէ ընդդիմանալ: -Քաղաքական շուկայում էլ պետք է քո ապրանքը տարբերվի, եթե երկուսն էլ պոմիդոր են վաճառում, պիտի տարբերվի, բայց մերոնք ուզում են նույն պոմիդորը վաճառեն, տարբեր գներով, տեսնենք ՝ինչ կլինի: Իսկ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հռետորաբանությունը ինչ ազդեցություն կթողնի: Դժվար է ասելը, մի բան կարող եմ ասել, որ ընտրողը անձերով է առաջնորդվելու, ում ճանչում է, գիտի րան է ընտրելու: 1500 թեկնածու կա, մեծ մասը անծանոթ, ընտրողը ինչ տեղեկատվական բազա իտի ունենա, որ կարողանա իմանալ՝ ով ով է: Անի  Սահակյան

դիտվել է 250 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am