Խոստովանություն անզորության մասին

Ներքաղաքական կյանքում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիրքավորման գործընթացը մեկնարկել է ու ակնհայտ է, որ պայքարը նախեւառաջ ընդդիմության ներսում է լինելու։ Ավելին, պայքարն արդեն իսկ մեկնարկել է՝ վեր հանելով մի տխուր իրողություն, որ քաղաքական դաշտի նորաստեղծ կուսակցությունները առանձնապես չեն տարբերվում դաշտում իրենց սպառած ուժերին ու նոր ու թարմ գաղափարներ մատուցելու փոխարենը անտրամաբանական գործունեություն են դրսեւորում՝ գլխավոր սկզբունք վերցնելով հներին մերժելը։ Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունը հաստատել է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցելու պատրաստակամությունը: Եւ ահա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս ֆորմատին եւ իրենց չմասնակցության հարցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բանակցություններին մասնակցելու որևէ «հետաքրքրություն չունի»։«Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսակետներն ասելու, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, անհրաժեշտության դեպքում, մեր առաջարկություններն անելու բոլոր հնարավորություններն ու լծակներն ունենք, այնպես որ մենք այդ ֆորմատում մեզ չենք էլ տեսնում», ապա անցել է ընդդիմադիր գործընկերներին քննադատելու գործին, եւ , հասկանալի է, որ թիրախում եղել է նախեւառաջ այդ ձեւաչափի նախաձեռնող ՀԱԿ-ը. «Ընդդիմության ներկայացուցիչները նպատակ ունեն պահանջներ դնել իշխանության առաջ մինչեւ այնքան ժամանակ, որ իշխանություններն ասեն, վերջ, չենք կատարում ձեր պահանջները, որից հետո իրենք կասեն, այ, քանի որ մենք կառուցողական դաշտում աշխատում էինք, իսկ իշխանությունը չի ընդունում մեր պահանջները, ահա մենք պետք է գնանք հրապարակ ու պահանջենք իշխանափոխություն։ Իշխանությունն այս ամեն իմանալով ներքաշում է այդ պրոցեսի մեջ, որպեսզի այնքան մաշի ու երբ ասի՝« չեմ ընդունում առաջարկները, հանրության մոտ լայն արձագանք չգտնի»։Այսքանով էլ չի բավարարվել.«Մենք ասում ենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը հանցագործ է, ընտրակեղծարար ռեժիմ է, բայց հույս ունենք, որ կընդունեն մի ԸՕ, որը իրենց ձեռնտու՞ չէ, մենք հակասում ենք ինքներս մեզ» ,-տարակուսանք է հայտնել նա։ Ինչ խոսք, մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը չի սխալվում իր բացատրություններում ու դա երեւում է նաեւ իշխանության ներկայացուցիչների՝ այս ֆորմատի վերաբերյալ հայտարարություններից։ Օրինակ , Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը իսկզբանե հայտարարեց, որ այս մարմինը որոշում ընդունող չի լինելու, ասել էթե՝ իրենք պատրաստ են «գյալաջի» անել ընդդմիադիրների հետ, բայց վերջինները պետք է ավել սպասելիքներ չունենան։ Գրեթե նույնն էլ կրկնել է իշխանության մաս կազմող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ասելով, թե ցանկացած հարց պատրաստ են քննարկել, իրենք պատրաստ են ցանկացած հարց քննարկել,«Եթե կա այդ ցանկությունը, ոչ թե ուղղակի ուլտիմատումների ձևով ներկայացված պահանջներ, ապա արդյունք կլինի»։ Սակայն, մյուս կողմից՝ ի՞նչ պետք է անել, եթե ոչ փողոցում հեղափոխությունն է հաջողվում, ոչ քաղաքական մշակույթի լեզվով իշխանություն-ընդդիմությունը շփումը, որի դրսեւորումներից մեկն էլ երկխոսություն է, մնում է հավաքել իրերը եւ «գնալ տներով»։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ընդունում է. «Եթե մենք իշխանությանը պարտադրենք նման փոփոխություն, նշանակում է մենք ունենք մի ռեսուրս, որ իշխանությանը կարող ենք պարտադրել հեռանալ։ Աշխարհում չի եղել մի իշխանություն, որն ընդունի օրենսգիրք, որն իրեն ձեռնտու չէ, աշխարհում չի եղել մի ընդդիմություն, որը ընտրություններին հաղթի իր գրած օրենսգրքով, բոլոր ընտրություններն էլ հաղթում են իշխանության ընտրած օրենսգրքով» ասում է նա՝ հակառակի մասին փաստելով, որ ընդդիմությունը իշխանափոխության ռեսուրս չունի եւ առաջիկա խորհրդարանում էլ ոչ թե իշխանափոխության համար է պայքարելու, այլ այս արեւի տակ իր տեղն ունենալու։ Եթե ընդդիմությունը իզորու չէ ապագայի փաստաթղթի վրա ներգործություն ունենալ, ապա ինչպե՞ս պետք է գործընթացների վրա ազդեցություն ունենալ, հաղթել ընտրություններում, որի մասին նախեւառաջ Փաշինյանի կուսակիցներն են հորջորջում,նրանք ունեն իրենց բանաձեւը .«Եթե մենք ուզում ենք ընտրություններում հաղթել, պետք է խնդիր դնենք Հայաստանում ապրողների ձայնը ստանալ, վստահված անձանցով հոդս ցնդեցնել, ի չիք դարձնել բացակաների քվեարկությունը», պատասխանում է Նիկոլ Փաշինյանը հակասության մեջ մտնելով իր իսկ համոզմունքներին առ այն, մի՞թե հանցագործ ռեժիմի դեմ հնարավոր է պայքարել, նա ընդունակ է ամեն ինչի... Անի Սահակյան  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am