Հարևանները չեն բոյկոտում, իսկ Թեհրանը ամուր է

Թեհրանի հետ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի վերջնական տապալումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, Բրյուսլեում` ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների ավարտին նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Հուսով եմ, որ այն խոսքերը, որ հնչում են Եվրամիությունից, Ռուսաստանից, Չինաստանից ի վերջո գործի կվերածվեն: Եթե դա տեղի չունենա` ապա ես չեմ կարող կանխատեսումներ անել [թե ինչ կլինի հետագայում]: Կարծում եմ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել», - հայտարարում էր Սալեհին: Եվրոպացի պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ կանեն հնարավորը՝ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների շրջանցման գործուն մեխանիզմներ ստեղծելու համար: Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իսրայելն անվանել է արևմտյան երկրների կողմից ստեղծված «քաղցկեղածին ուռուցք», որը կոչված է Մերձավոր Արևելքում առաջ տանելու իր շահերը։ Ըստ Haaretz-ի՝ Իրանի նախագահը այս մասին ասել է Թեհրանում Իսլամական միասնության համաժողովի ժամանակ հնչեցրած իր ելույթում: Թերթը գրում է, որ Իրանի ղեկավարները հաճախ են խիստ արտահայտվել Իսրայելի դեմ և կանխատեսել են նրա փլուզումը, սակայն Ռուհանին չափավոր է, այս առումով և հազվադեպ է օգտագործում այդպիսի հռետորաբանություն: Նշվում է, որ իր ելույթի ընթացքում Իրանի նախագահը շարունակում է Իսրայելին անվանել արևմտյան երկրների կողմից ստեղծված «կեղծ ռեժիմ»: Ռուհանին կոչ է արել աշխարհի բոլոր մահմեդականներին միավորվել Միացյալ Նահանգների դեմ: Ըստ Reuters-ի`վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը, այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Թեհրանում կայացած Իսլամական միասնության միջազգային համաժողովում: «Մենք ունենք ընտրություն` հանցագործների համար կարմիր գորգ փռել կամ վճռականորեն հակազդել անարդարությանը», – ասել է Ռուհանին: Նա նաև քննադատել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի շփումները՝ ասելով, որ Իրանը պատրաստ է պաշտպանել սաուդցի ժողովրդի շահերը և դրա դիմաց չի պահանջում 450 մլրդ դոլար: Միաժամանակ Թեհրանը շեշտում է, որ հրաժարվել է միջուկային գործարքի պայմանների վերանայումից: Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Թեհրանը մտադիր չէ վերանայել 2015 թ.-ին կնքված միջուկային գործարքի պայմանները: Նա նաև հավատացրել է, որ Իրանի ժողովուրդը կարող է հաղթահարել Միացյալ նահանգների պատժամիջոցները: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը Իրանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև համաձայնագիրն է: 2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս համաձայնագրից: Թեհրանը մեղադրում է, որ ԱՄՆ-ն մեր հարևաններին դրդում է բոյկոտել Իրանին, սակայն ըստ Թեհրանի՝ նրանց չի թվում, թե դա գործում է: Ռուսաստանն Իրանի շատ լավ առևտրային և քաղաքական գործընկերն է, նշել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում: «Ռուսաստանը մեզ համար շատ լավ առևտրային և քաղաքական գործընկեր է: Նա մեզ հասկանում է, քանի որ ինքն էլ ամերիկյան պատժամիջոցների զոհ է: ԱՄՆ-ն մեր բոլոր հարևաններին դրդում է բոյկոտել մեզ: Բայց չի թվում, թե դա գործում է»,-ասել է Զարիֆը: Սիրիայում փոխգործակցության մասին Զարիֆն ասել է, որ «սիրիական դոսյեի շուրջ Իրանը գերազանց համագործակցում է Ռուսաստանի և Թուրքիայի հետ»: Նա նշել է «Սիրիայի միասնականության վերականգնման, ահաբեկիչների ոչնչացման և արյունահեղության դադարեցման» կարևորությունը: Զարիֆն ընդգծել է, որ սիրիական կարգավորման հարցում Իրանը «կողմ է քաղաքական լուծմանը`նոր ընտրություններով»: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ԱԷՄԳ-ն արձանագրել է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարումը: Թեհրանը կատարում է միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, այս մասին Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից երկու շաբաթ անց հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիսին հայտարարել է Իրանի և գերտերությունների միջև 2015-ին կնքված գործարքից դուրս գալու մասին՝ որպես պատճառ նշելով այդ թվում Իրանի դերակատարությունը Սիրիայի և Եմենի պատերազմներում, Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են կանխել համաձայնագրի ձախողումը, որի շրջանակում Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց: «Իրանը իրականացնում է միջուկային ոլորտի հետ կապված իր պարտավորությունները», նշել է ԱԷՄԳ ղեկավար Յուկիյա Ամանոն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 97 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am