«Բարիշելու» ժեստեր` Փաշինյանին

Ադրբեջանի փոխնախագահ Ալի Հասանովը Հայաստանին հրավիրել է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»: «Անադոլու» գործակալության հետ զրույցում, խոսելով թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի մասին, Հասանովը անդրադարձել է նաև հարևան Հայաստանին: - «Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում ո՛չ հարևան, ո՛չ էլ այլ երկրների համար: Երկուստեք խաղաղության և բարօրության համար մենք բաց ենք բոլոր երկրների առաջ: Հայաստանի ղեկավարությունը, իր բռնազավթիչ քաղաքականությամբ և Թուրքիային ուղղված անհիմն պնդումներով վտանգում է սեփական ժողովրդին: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում և ցանկանում է մասնակից լինել Ադրբեջանի և Թուրքիայի տեղական ու միջազգային ձեռնարկներին, թող համենա: Թող դուրս գան օկուպացրած տարածքներից, կատարեն խաղաղության համար անհրաժեշտ իրավական պահանջները: Մենք Հայաստանի դեմ չենք: Մենք Հայաստանին կոչ ենք անում գնալ խաղաղության», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: Ադրբեջանն ու Թուրքիան են տնտեսական շրջափակման մեջ պահում Հայաստանը, իսկ ադրբեջանական կողմից վերջին տարիներին հնչում է հիմնականում ռազմաշունչ հռետորաբանություն: Այժմ էլ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ֆոնին, իշխանափոխությունից 7 ամիս անց Բաքուն ցույց է տալիս, թե Հայաստանի իշխանության հետ պատրաստ է «բարիշել»: Բաքվի քաղաքականությունն, իրականում, բավական պարզունակ է: Նրանք, քանի դեռ Փաշինյանի հետ բուն բանակցություններ չեն կայացել՝ ցույց են տալիս կառուցողականություն, նույնիսկ՝ «շողոքորթելու» որոշակի ազդակներ են հասցնում: Իհարկե, Բաքուն չի մոռանում նաև Հայաստանին հիշեցնել «գրավյալ տարածքներից» դուրս գալու իր պահանջը: Այսպիսով, Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային հանրությանը, կարծես, ցույց են տալիս «նոր մոտեցումներ», հույս արթնացնելու կառուցողական բանակցությունների համար: Սակայն իրականում, որևէ նոր բան չկա՝ Բաքվի ու Անկարայի քաղաքականությունը նույնն է. հիմքում Հայաստանից զիջումներ կորզելն ու միջազգային հանրությանը Հայաստանի անզիջում կեցվածքը ցույց տալն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am