«Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին...». Նաիրա Զոհրաբյան

Ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով 6 օր տևած նախընտրական քարոզարշավին՝ նկատեց՝ մարդկանց հոգնեցրել է քաղաքական մարտը: «Մենք եզակի հնարավորություն ունեինք նոր Հայաստանում որակապես նոր տիպի քարոզարշավ անցկացնելու՝ ընտրողին ներկայացնելու ծրագրեր, գաղափարներ, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչ տնտեսական և քաղաքական օրակարգով է գալիս: «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում է առաջնորդվել այդ մոտեցմամբ, ընտրողին պետք չէ քաղաքական ռինգի ցուցադրություն կազմակերպել կամ մարտեր առանց խաղի կանոնների ցուցադրել՝ թե ռինգում ով ում ավելի լավ կբոքսի և ով ում նոք դաուն կանի, այլ՝ որ քաղաքական ուժը ինչպես կարող է լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները: Այսօր ունենք խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում, իսկ քաղաքական ռինգի ամեն օրը ուղղակի ևս մեկ օրով հետաձգում է այդ խնդիրների լուծումը»,- նշեց Զոհրաբյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Հանրապետականի միջև ընթացող բանավեճին, Զոհրաբյանը ասաց՝ սահմանային համայնքներում մարդիկ այլ իրականության մեջ են ապրում, և նրանց չի հետաքրքրում քաղաքական ուժերի միջև ընթացող բոքսը. «Որպես պատգամավորի թեկնածու գտնվելով Սյունիքի մարզում, տեսնում եմ՝ սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներն ունեն հացի, գոյատևելու խնդիր. կան գյուղեր, որտեղ կանխիկ գումար չի շրջանառվում, մարդիկ ապրում են բարտերով՝ կարտոֆիլը լոբիով, լոբին՝ կաղամբով փոխարինելով: Այդ մարդկանց շատ հետաքրքի՞ր է, թե Աշոտյանն ինչ ասաց Կարապետ Ռուբինյանի տղային կամ ՔՊ-ից որևէ մեկը՝ Էդուարդ Շարմազանովին»,- ասաց նա և ցավով նշեց, որ ևս մեկ անգամ չկարողացան ընտրապայքարը զերծ պահել ձևախեղումներից: Հարցին՝ ի՞նչ ձևով է փորձում բնակիչներին վստահեցնել, որ ինքն է այն թեկնածուն, որին պետք է տան իրենց քվեն, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարդիկ կուշտ են խոստումներից, որովհետև շատ անգամ նրանց ընտրած պատգամավորի ձայնը խորհրդարանում չի լսվել: Փաստում եմ՝ Սյունիքից որևէ պատգամավորի ձայնը չեմ լսել: Իսկ ես լինելու եմ քաղաքացիների ձայնը խորհրդարանում: Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան»-ի տնտեսական զարգացման ծրագիրը, որովհետև ինչքան էլ գեղեցիկ խոսենք՝ պետք է հասկանանք, որ պետական բյուջեն սուղ է և հնարավոր չի լինելու երկրի տնտեսական օրակարգ ձևավորել և իրականացնել, ուստի՝ ներդրումներ են պետք, որոնք կարող է բերել վստահելի քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը: Այն հսկայածավալ ներդրումները, որոնք արվում են, արդեն իսկ վստահության երաշխիք են: Ամենակարևոր խնդիրն այսօր աշխատանքն է: Հայաստանում աշխատավարձն աղերս չունի նվազագույն կենսապահովման զամբյուղի հետ»: Խոսելով նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուների և նրանց հետ հնարավոր մրցակցության մասին, Զոհրաբյանը նկատեց՝ ինքը որևէ մեկի հետ պայքարի մեջ չէ. «Ես չգիտեմ՝ ովքեր են իմ մրցակիցները և ինձ չի հետաքրքրում՝ ով է առաջադրված, որովհետև ես որևէ մեկի հետ չեմ մրցում, չեմ խոսում իրենց մասին: Ագրեսիան, ցեխ շպրտելը, քաղաքական մարտաբոքսը հոգնեցրել է քաղաքացուն: Մեծամասնությունը հանրությանը անհայտ մարդիկ են, ինչը ռեյտինգային ընտրակարգի խայտառակ ձևախեղումներից մեկն էր: Այն հնարավորություն տվեց, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեն մարդիկ, որոնք իրենց անուն-ազգանունը գրելիս սխալներ են թույլ տալիս և աղետ են դառնալու պետության համար»,- ասաց նա: Խոսակցություններ կան, որ նախկին գործելաոճը շարունակվում է, փորձում են ընտրակաշառք առաջարկել, տեղեկություններ ունի՞ այդ մասին՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես խոսել եմ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ կրկին փորձ է արվելու ընտրական հանձնաժողովներում մի թեկնածուի քվեն դնել մյուսի անվան վրա: Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին՝ եթե որևէ մեկը համարձակվի գնալ նման հանցագործության՝ պատրաստ եմ բոլոր ընտրական հանձնաժողովներին իմ հաշվին նվիրել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի էջը, որտեղ նշված է՝ ընտրական հանցագործության դեպքում հանձնաժողովը ողջ կազմով դատապարտվելու է 6 տարվա ազատազրկման: Այո՛, տեղեկություններ կան, որ որոշ պատգամավորի թեկնածուներ ոչինչ չունեն առաջարկելու, քան գնալ գյուղապետերի հետ սեպարատ պայմանավորվածությունների, որոնք չեն կարող լինել առանց նյութական շահագրգռվածության, որպեսզի որոշակի քվե կորզեն: Հույս ունեմ՝ իրավապահները կփորձեն նման ավանտյուրաները կանխել, որպեսզի մեկ անգամ գոնե ունենանք արդար ընտրություն»,- եզրափակեց պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am