«Մի՞թե հայրենիքի մասին կարելի է նման բան ասել». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Մարքսի, պատմությունը հաճախ կրկնվում է. առաջին անգամ ի հայտ է գալիս որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես «ՖԱՐՍ», տնազ: Սովետի ժամանակ, Մոսկվայում լույս էր տեսնում «За рубежом» քաղաքական ամսագիր: Մի ծաղրանկար եմ հիշում. աֆրիկյան մի պետության ղեկավար՝ խոզակերպ մի «ՎՈԺԴ»-մարդակեր (բառիս բուն իմաստով), մատ է թափ տալիս դիմացը կանգնած բյուր-բյուրավոր մարդկանց, այսինքն, ամբողջ ժողովրդի վրա ու գոռում. «ԵՍ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՄ ՁԵԶ»: Նկարիչը ծաղրում էր, հասկացնելով, որ մեկ մարդն, ով էլ նա լինի, ի զորու չէ «ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ» ամբողջ ժաղովրդին: Սակայն ոչ՜ Մարքսը, ո՜չ էլ հիշյալ ծաղրանկարիչը լավ չէին ճանաչում, Նժդեհի ասած, հայի ՎԱՏԻՆ, քանի որ «պատմության անիվը» մեզանում հակառակն է պտտվում: Օրինակ, բոլշևիկյան Օրհներգում ասվում է. «Ով ՈՉԻՆՉ էր, դառնում Է ԱՄԵՆ ԻՆՉ»: Հիրավի, ով «ՊԱԶ»-ի վարորդ էր, դարձավ Հայաստանի «ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՈՆԸ», ով «ԿՐԱԶ»-ի շոֆեր էր, երկար «ՍՐՈԿՈՎ» դարձավ «ազգի հերոս», դեռ ավելին: «ուտելու» բան՝ 4-րդ դասարանի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, խղճուկ «ДУШОНКАН» դարձավ զորեղ «ՏՈՒՇՈՆԿԱ»: Սա ի սկզբանե մի ՖԱՐՍ էր, տնազ, որ հետու մեր գլխին ջարդվեց՝ որպես ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Մարքսը չէր ճանաչում հայ-բոլշևվիկյան, «տեղական արտադրանքի» ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱԿԵՐ իշխանավորներին, որոնք ՁԵՐԲԱԿԱԼԵԼ էին ամբողջ հայ ժողովրդին և ավելի, քան քսան տարուց ավել, պահում էին մութ ու ցուրտ զնդանում: Մի բան, որ պատմության մեջ ոչ մի ոսոխի տևականորեն չի հաջողվել: Եվ դեռ աշխարհին ներկայանում էին որպես Արցախի մասին հոգացող ՀԱՅ,ՄԱՐԴ, ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ: Հ. Գ. Մի զուգահեռ երկու հայի, պետական երկու «դոկտրինաների» միջև. Ապրիլյան պատերազմում մեր կորցրած հողերի չափը թաքցնում էին, փոփոխում թվերն, ըստ իրավիճակի, ու ասում. «Դրանք ԱՆՊԵՏՔ ՀՈՂԵՐ ԷԻՆ»: Մի՞թե ՀԱՅՐԵՆԻՔԻ մասին կարելի է նման բան ասել: Չէ՞ որ ՏԻԵԶԵՐՔԸ, Հայոց Բիբլիական, արյունաշաղախ հողը լոկ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ արժեք չէ: Իսկ տեսեք ինչ է ասում հայերի համար «պետք» ու «անպետքի» մասին ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԸ, ԻՍԿԱԿԱՆ ԱՐՑԱԽՑԻ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ. «Հայության կոչումը» հոդվածում նա գրում է. «Մեր հոգեկան սնունդը ԱՐԱՐԱՏԻՑ է գալիս՝ չոր ու ցամաք. ՏՆՏԵՍԱՊԵՍ ԱՆՊԵՏՔ մի լեռ»: Հիրավի, ՀՈԳԵՎՈՐԻՑ հեռու մարդիկ այնքան քիչ են մտածում, և այնքան շատ ուտում, որ իրենց գլուխը վերածվում է «սպառողական զամբյուղի» կամ «ՏՈՒՇՈՆԿԱՅԻ»...

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am