Պուտինի ու Էրդողանի միջև սառույցը կհալչի՞

ՌԴ-ն պատրաստ է վերսկսել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե... Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու որևէ երկրի միջնորդական փորձ դատապարտված է ձախողման, հայտարարել է օրերս ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Դուք գիտեք, այդ փորձերը ոչնչով չեն ավարտվել, և ընդհանրապես՝ այս դեպքում միջնորդական ցանկացած փորձ, ըստ ամենայնի, դատապարտված է ձախողման հասկանալի պատճառներով»: «Սու-24»-ի միջադեպից հետո Մոսկվային և Անկարային հաշտեցնելու Ադրբեջանի փորձերը, փաստորեն հաջողությամբ չեն պսակվում: Մոսկվային ու Անկարային միջնորդներ հարկավոր չեն այն պարզ պատճառով, որ եթե Մոսկվան ու Անկարան ցանկանան հաշտվել` կհաշտվեն շատ արագ, այնպես ինչպես էլ փչացրեցին հարաբերությունները: Վերջերս Ռուսաստանի իշխանություններն, ի դեպ, սկսել են խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներից, իհարկե, ներկայացնելով Մոսկվայի նախապայմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի վեճը ժամանակավոր բնույթ է կրում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարցը չի բարձրացվել: Զախարովան նաև ընդգծել է, որ ՌԴ-ն չի միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելով: Իսկ ավելի վաղ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն վստահեցրել է, թե Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե այդ երկրի իշխանությունները խոստովանեն նոյեմբերի 24-ին խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար պատասխանատվությունը։ «Ինչպես գիտեք՝ սառնությունը վրա է հասել ոչ մեր մեղքով։ Մենք պատրաստ ենք դրանք (հարաբերությունները) «ապասառեցնել»՝ պայմանով, որ Թուրքիայի ղեկավարությունը չճանաչի պատասխանատվությունը Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի ոչնչացման համար։ Սակայն թուրքական կողմից դեռ նույնիսկ ակնարկներ չկան այդ առնչությամբ»,- ասել է Մատվիենկոն։ Նրա կարծիքով՝ Թուրքիան խոչընդոտում է Սիրիայում խաղաղ գործընթացի զարգացմանը և ուժերի համախմբմանը, որոնք դեմ են հանդես գալիս միազգային ահաբեկչությանը։ Թուրքիայում ԴԱԻՇ-ը ահաբեկչություններ է ծրագրում Իսրայելի և ՌԴ քաղաքացիների դեմ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչություններ է ծրագրում ընդդեմ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին գրում է Habertürk պարբերականը՝ վկայակոչելով երկրի հետախուզությանը: Նշվում է, որ ԴԱԻՇ-ը նաև ահաբեկչություններ է պատրաստում ընդդեմ Թուրքիայի հրեա քաղաքացիների: ԴԱԻՇ-ի այս ծրագրերի մասին հայտնի է դարձել Թուրքիայի Գազիանթեփ գավառում ահաբեկչական կազմակերպության 10 անդամների ձերբակալումից հետո: Բոլոր ահաբեկչական կառույցները, ներառյալ՝ ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդա»-ն, «Բոկո Հարամ»-ը, «Ալ-Շահաբ»-ը, մարդկության, ժողովրդավարության և ազատության թշնամիներն են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա ընդգծել է, որ թուրք զինծառայողների և խաղաղ բնակիչների մահն անպատիժ չի մնա: Էրդողանը նաև փախստականների ճգնաժամի հարցի շուրջ Եվրամիության ուշադրությունն է հրավիրել: Նրա խոսքերով` անկախ այն բանից ԵՄ-ն միջոցներ կհատկացնի թե ոչ, Թուրքիան պատրաստ է շարունակել փախստականների աջակցությունը: Թուրք զինվորականները կտապալե՞ն Էրդողանին Մինչ Էրդողանը ահաբեկչական կառույցների դեմ պայքարում է, փորձագետները քննարկում են նրա` իշխանությունից հեռացման հնարավորությունները: Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ամերիկացի փորձագետ, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը պատմել է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին: Նրա հոդվածը հրապարակվել է Ամերիկյան գործարարության ինստիտուտի կայքում: Նրա խոսքով՝ Թուրքիայում այժմ ողբալի վիճակ է և գործերն ավելի ու ավելի են վատանում: Խնդիրը ոչ միայն անվտանգության համակարգի խախտումն է՝ ահաբեկչական նոր սպառնալիքի ֆոնին: Ռուբինը թվարկում է երկրի մի շարք այլ ներքին խնդիրներ: Պետական պարտքը, հնարավոր է, կայուն է, սակայն փոխարենը մասնավոր պարտքը դուրս է գալիս վերահսկողությունից: Զբոսաշրջային բիզնեսը ազատ անկման մեջ է, իսկ թուրքական արժույթի թուլացումը բացասաբար է անդրադարձել գնորդների գնողունակության վրա: Էրդողանը ևս «դուրս է եկել վերահսկողությունից». նա բանտարկում է հակառակորդներին, ճնշում մամուլին, պալատներ է կառուցում՝ «խելագար սուլթանի» արագությամբ: Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր լուծարել երկրի Սահմանադրական դատարանը: «Նրա անսպասելի, էմոցիոնալ բռնկումները տարակուսանք են առաջացնում ինչպես Թուրքիայում, այդպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս»,-նշում է Ռուբինը` փաստելով, որ անգամ իշխող կուսակցության անդամները շշուկով խոսում են նրա «խորացող խելացնորության» մասին: Փորձագետը հիշեցնում է քրդերի հետ հակամարտության մասին. նախ Էրդողանը վերսկսեց բանակցությունները նրանց հետ, հետո դարձյալ պատերազմի գնաց: Անկարան այդ հակամարտության մեջ հաղթելու հույս չունի, իսկ ահա երկրի փաստացի բաժանման հավանականությունը շատ մեծ է, նշում է Ռուբինը բխեցնելով` Թուրքիան հասկանում է, որ Էրդողանը երկիրը դեպի անդունդն է տանում, և թուրք զինվորականները ևս գիտակցում են դա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am