Մոսկվան վերջապես «արթնացա՞վ»

Լարված սահմաններ Վերջին մի քանի օրերին կրկին բավական լարված է սահմաններում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13 000 կրակոց: Հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ըստ Թաղավարդի գյուղապետ Լևոն Ալավերդյանի Երվանդը` գլխի շրջանում է վիրավորվել, վիրակապ են դրել: Երվանդ Ֆիրյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ, վիրավորվել է հողամասում աշխատելու ընթացքում: Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում մարտի 25-ին ուշ երեկոյան հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել բնակիչներից մեկին: Ադրբեջանցիների կրակոցի հետևանքով պայթյուն է առաջացել բնակիչներից մեկի հյուրասենյակում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, հայտնել էր Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Բերքաբերում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Մոսկվան նկատե՞ց Ադրբեջանի ագրեսիան Ռուսաստանը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարգավորվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, թե իրավիճակն այնպիսին է, որ պետք է ավելի լավը մաղթել: Սակայն նա վստահություն է հայտնել, որ գործընթացը տեղում չի դոփի. «Դեռևս պարծենալու ոչինչ չկա, միակ ելքն այն է, որպեսի «հնգյակը» բարենպաստ պայմաններ ստեղծի և՛ Երևանի, և՛ Բաքվի համար»: Պեսկովն ընդգծել է, որ իրավիճակի կարգավորմանը պարբերաբար խանգարում են հակամարտության կողմերից մեկի դիրքորոշման անվերապահ հայտարարությունները, ինչպես նաև իրավիճակը կարգավորելու համար զենքի կիրառման կողմերի պատրաստակամությունը: Պեսկովի վերոհիշյալ հայտարարությունը կարելի է Մոսկվայի կողմից Ադրբեջանի ուղղությամբ առաջին ակնարկը համարել: Սա նույնիսկ կարելի է սենսացիոն ակնարկ համարել: Թեև Պեսկովը կոնկրետ չի մատնանշել Ադրբեջանին` որպես իրավիճակի պատասխանատու, այնուամենայնիվ, պարզ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին: Հավանաբար, Մոսկվան այլևս չի ցանկանում անարձագանք թողնել Ռուսաստանին ուղղված քննադատությունները` կողմերից մեկին շարունակաբար զինելու ու Ալիևի սանձարձակությանը նպաստելու առումով, և ստիպված է այս փուլում արձագանքել ու պատասխանատվության սլաքները դեպի Բաքու ուղղել: Բանն այն է, որ հիմա միջնորդները սպասում են Բաքվի պատասխանին` սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմի շուրջ: Բաքուն մերժում է, եւ այդ մերժման պատասխանատվությունն էլ որոշակիորեն կարող է ընկնել Ռուսաստանի վրա: Այդ իսկ պատճառով, Մոսկվան, կարծես, իրեն ապահովագրում է: Օրերս նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն է անդրադարձել Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հավասարապես ցանկանում է այնպիսի բարդ խնդրի լուծում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մեր նպատակների իսկությունն ապացուցված է։ Մենք ոչ թե հավասարապես մյուս համանախագահների, այլ հավասարապես ադրբեջանական և հայկական կողմերի ցանկանում ենք այդ շատ բարդ իրավիճակի կարգավորում»: Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է, որպեսզի այդ խնդիրը դուրս գա օրակարգից, և հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Սպասենք, թե ինչ կարձագանքեն Բաքվից ռուսական կողմի անսպասելի հայտարարությանն ի պատասխան: Թամար Բագրատունի

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am