Ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ․ովքեր կընկնեն մսաղացի տակ

Իջևանում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի քանի քրեական գործերի մասին ուշագրավ հայտարարություններով։ Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտ 64 միլիարդ դրամի չարաշահումներ, յուրացումներ և այլ քրեական գործեր են հարուցված ու անդրադարձել է պահանջատիրական հարցադրումներին, թե ինչու այդ գումարների վերադարձը այն արագությամբ չի լինում, որքան մենք ենք ցանկանում։ Փաշինյանը պարծեցել է կոնկրետ օրինակներով ու ասել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել նշված գերթանկարժեք հյուրանոցը վերադարձնել պետությանը․«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը։ Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար կարժենա»,- ասել է նա: Փաշինյանը մեկ այլ օրինակ էլ է բերել նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված, հիշատակել նրա հաշվին եղած 30 միլիոն դոլարը. «Սերժ Սարգսյանի եղբայրը վերջերս պատրաստակամություն է հայտնել ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել բյուջե: Ընդհանուր առմամբ այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Պետք է առաջին հերթին դրանք ծախսվեն մեր զինված ուժերի վրա»: Նախ Փաշինյանի այս հայտարարությունները կասկածի տակ են դրված մինչեւ այն պահը, քանի դեռ դրանց հասցեատերերը չեն հաստատում հայտարարված պատրաստակամության մասին։ Չստացվի այնպես, որ սա հերթական ապատեղեկատվությունն ու խեղաթյուրումն է, որոնց մասին, ի դեպ, ՀՀԿ-ականները որոշել են կետ առ կետ խոսել այս քարոզարշավի մասին։ Մասնավորապես Փաշինյանի պաշտոնավարման ութը ամիսների ընթացքում թույլ տված 12 առանցքային սխալներն են անդրադարձել նախկին իշխանավորները։ Մյուս կողմից՝ եթե նշված անձինք հաստատեն Փաշինյանի հայտարարության հավաստիությունը, կծագեն մի շարք հարցեր, նախեւառաջ՝ ինչ հիմնավորմամբ է, որ մարդիկ որոշել են իրենց սեփականությունը վերադարձնել պետությանը, արդյոք չի նշանակում, որ նրանք իսկապես թալանել են պետությանը, իսկ թալանչիները, պետական միջոցները մսխողները իրավական պետություններում պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։ Իսկ ով ասաց, որ կարելի ներել նրանց միայն այն բանի համար, որ տարիներ հետո պատրաստ են «գողոնը» վերադարձնել պետությանը։ Իսկ ով է վստահ, որ նրանց թալանածը հենց այնքան է, որքան որ պատրաստ են վերադարձնել պետությանը։ Պետք է գիտակցել, որ մենք ոչ թե քարանձավային ժամանակշրջանում ենք, այլ իրավական պետության ժողովուրդ ու առնվազն բաց դատավարություններով պետք է հաստատվի ներկայացված մեղադրանքը, որպեսզի պետությունը, իշխանությունը չնմանվի «մսաղացի», որը որ պահին եւ ում ուզենա անցկացնի իր սղոցի տակով։ Իսկ ինչ երաշխիք ,որ ինչ որ պահի նույն իշխանությունը չի պահանջի օրինակ «Դալմա մոլը», «Ռոսիա մոլը» ցանկացած այլ անշարժ գույք՝ռեստորան, սաունա եւ այլն, համարելով, որ դրա սեփականատերը այն գողացել է պետությունից։ Իհարկե, քչերն են վիճարկում փաստը, որ նախկին իշխանությունները գողացել են ու գողացել են լայն թափով, բայց «տեռորով», սպառնալիքով չէ, որ պետք է վերադարձվեն գողացված միջոցները, նախ պետք է հիմնավորել, ապացուցել, թե տվյալ օբյեկտը, սեփականությունը ումից եւ ինչպես է գողացվել, ի վերջո, եթե մի պետության մեջ չի պահպանվում սեփականության իրավունքը, որեւէ մեկը ամենամեծ ցանկության դեպքում ներդրում չի անի՝ երկյուղ ունենալով, որ վաղը իր ստեղծածը կխլեն իր ձեռքից։ Եւ վերջապես, քաղաքական տեսանկյունից այնքան էլ կոռեկտ չէ նման հայտարարությունների հնչեցումը նախընտրական հանրահավաքում։ Նման հայտարարություններն ավելի շատ հարիր են ոչ թե պետության ղեկավարին, այլ պատկան այլ մարմինների, որոնց իրավասության տակ գտնվում են այս գործերը։Եթե այս հայտարարությունների նպատակը նախկինների նկատմամբ հակաքարոզչության ֆոնին համոզիչ հաղթանակ տանելն է, ապա սա լրիվ ուրիշ թեմա է։ Այլապես չի կարելի հրապարակներում արդարադատություն իրականացնել։ Անի Սահակյան

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am