Մրցույթ՝ Նիկոլին գովելու թեմայով

Հայաստանի նախընտրական մթնոլորտը երկու իրականություն է հիշեցնում: Մեկում իշխող վարչակարգն է եւ նրա միակ իրական ընդդիմություն ՀՀԿ-ն, չհաշված Սասնա Ծռերին, որոնց նպատակը կրկին իշխանության գալն է, միայն թե 1-2 տարի հետո, մյուս իրականությունում մնացած ուժերն են, որոնց պայքարը ընդդիմության տեղի համար է: Եթե նախկինում ընդդիմադիրները կամ իշխանությունից դուրս գտնվող ուժերը հայտարարում էին, որ պայքարում են իշխանություն դառնալու համար, ապա այժմ, բացի «Իմ քայլը» դաշինքից, բոլորը հայտարարում են, որ իրենք ամենալավ ընդդիմությունը կդառնան: Իհարկե, հետհեղափոխական մթնոլորտում առնվազն ռեալ պոլիտիկից պետք է հեռու լինել այնքան, որքան հայտնի կենդանին տուռնիկից, հավատալու համար, որ դեկտեմբերյան ընտրություններում կարելի է իշխանություն վերցնել, սակայն ոչինչ չի խանգարում այդ ուժերին հավակնություններ ցույց տալ, կամ քննադատել թեկուզ ութ ամսվա իշխանություններին, ինչը սակայն չի արվում: Ճիշտ հակառակը՝ ընտրություններին հայտ ներկայացրած որոշ ուժեր կարծես համարում են, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի քարոզարշավը բավական չէ, եւ իրենց սուրբ պարտքն է սեփական արշավը վերածելու Փաշինյանին երկրպագելու մի էպիկական ծեսի: Դրանք Փաշինյանի ոչ վաղեմի գործընկերներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն են: Վերջինս ուր գնում է, հայտարարում է, որ սա ընդդիմության պայքարի ընտրություններ են, իսկ իրենք լինելու են երկրորդ ուժը խորհրդարանում: Արամ Սարգսյանն էլ արթիկցիներին բառացիորեն ասում է.<<Ես վստահաբար գիտեմ, համոզված եմ, որ մեր ժողվուրդը իր քվեն տալու է «Իմ քայլը» դաշինքին՝ Նիկոլ Փաշինյանին: Ասեմ` Նիկոլ Փաշինյանը վաստակել է, որ էդ քվեն տաք իրեն, որ ինքը լինի հաղթողը, վարչապետը, բայց ժողովուրդ ջան, ուզում եմ հասկանաք` Աժ-ն չի կարող լինել միայն մի կուսակցությամբ. թե՛ ժողովրդավարական առումով է վատ, թե՛ ցանկացած այլ առումով: Ցանկացած կուսակցություն իր սեփական շահն ունի, երբ մի կուսակցություն եղավ ամենամեծը, էդ կուսակցությունն, ինքն իրենով պառակտվելու է. լիքը խնդիրներ են առաջանալու: Հետևաբար, ԱԺ-ում պետք են նաև այլ կուսակցություններ լինեն, որոնք պետք է մտնեն ու այնտեղ պիտի ճիշտ աշխատեն»: Իհարկե, Արամ Սարգսյանը նաեւ ասում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ թերություններ ու բացթողումներ կան, սակայն Փաշինյանին իրենցից շատ գովելուց հետո դիմացինը ավելի շատ կհավատա Փաշինյանին, որ ընտրություններից հետո կգա ու կշտկի այդ բացթողումները, քան Արամ Զավենիչին, ով ասում է, որ իրենք պետք է լինեն հենց էդ ընդդիմությունը, որ <<երբեմն>> քննադատեն այդ բացթողումնեի համար, որպեսզի ամեն ինչ կարգի բերվի: Առավել յուրօրինակ է ՀՅԴ-ի քարոզարշավը: Հեղափոխությունից հետո թվում էր, թե ՀՅԴ-ն ասելիքն ու անելիքը չի ունենա, քանզի իրենց բնորոշ մի քիչ ընդդիմություն, մի քիչ իշխանություն լինելը հեղափոխական մթնոլորտում հնարավոր չէ: Սակայն արի ու տես նրանք էլ որոշել են իրենց հեռու պահել կերակրատաշտից ու դիրքավորվել են ընդդիմության դաշտում: Իսկ Հրանտ Մարգարյանը նույնիսկ համարձակվեց ասելու, որ ապրիլից հետո հայոց բանակին զենք չի մատակարարվում, իհարկե, դրան հաջորդեց Փաշինյանի ջղաձիգ հայտարարությունը «Քիչ է մնում՝ ասեն՝ տղե՛րք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք՝ այդ կողմից, մենք՝ այս կողմից: …Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարեց Փաշինյանը, իսկ Մարգարյանը ունեցավ այնքան լայնախոհություն՝ չարձագանքելու նրան, ասելով, թե չի ցանկանում իջնել այդ մակարդակի և տոնով բանավեճի: Իսկ ՀՅԴ-ականները մի քանի օր է տարբեր համայնքներում առաջ են տանում այն թեզը, որ անցյալի մերջումն ամենեւին էլ չի նշանակում երաշխավորված ապագա: Արսեն Համբարձումյանն Արարատի մարզում ընտրողներին հավաստիացնում էր, որ այլեւս վերադարձ անցյալին չի լինելու, բայց ժամանակն է ծանրութեթեւ անել, թե ով ինչ կարող է տալ ապագայում: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am