Քոչարյանի կալանքի հարցը.որն է գլխավոր դատախազի շահը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանն անձեռնմխելի է: Սակայն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու դիմումով մեկ շաբաթ անց Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազը: Ավելի քան 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին:Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը ինչպես ասացին նախկին նախագահին կալանավորելու որոշում էր ընդունել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ուղարկված բողոքում նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաեւ առկա են կալանքի այլ հիմքեր:ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ըստ դատախազի՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Ինչպես ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Մի քանի ամիս է Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի թաքնվում, այլեւ իր հարցազրույցներով արդեն դարձել է շարքային քաղաքական գործիչ, որին կարելի է հանդիպել ցանկացած լրատվամիջոցի էջերում: Հետեւաբար եթե նա փախչող, կամ թաքնվող լիներ, մինչ օրս կհասցներ անել: Արթուր Դավթյանն անձամբ մասնակցել է Վերաքննիչում ընթացող դատական նիստերին՝ ցույց տալով Քոչարյանին կալանավորելու հարցում անձնական շահագրգռվածություն: -Մենք գտնում ենք, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ,-երեկ լրագրողներին ասել է գլխավոր դատախազը։ Սակայ երկու օր է դատարանում քննությունը չի ավարտվում, որից պարզ կդառնա Քոչարյանին կալանավորում են, թե թողնում ազատությամ մեջ: Բանն այն է, որ մի ամբողջ օր քննվեց երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը գործը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցով, քանի որ պաշտպանները մամուլից են տեղեկացել, որ դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչը անօրինական է եւ կասկածներ հարուցող: Դատարանն ի վերջո մերժել է միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։Այս մասին տեղեկացրել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ինը միանգամայն տրամաբանական քայլ էր: Ակնհայտ է, որ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունը նպատակադրվել է քաղաքական դիվիդենտներ շահել Քոչարյանին կալանավորելու միջոցով եւ դատավարության ողջ ընթացքից, որոշումներից արդեն իսկ ի չիք են դառնում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե չի միջամտում դատավորներին: Իսկ Սահմանադրական դատարանը ըստ տեղեկություննեի հայցը կհասցեագրի Վենետիկի հանձնաժողովին, որը ըստ Քոչարյանի մերձավոր շրջանակի կկայացնի միանգամայն օբյեկտիվ որոշում: Սակայն այս ողջ գործընթացում ամենահուզիչ պահը, անշուշտ, գլխավոր դատախազի գործուն մասնակցությունն է, ինչը կարելի է աննախադեպ որակել: Բանն այն է, որ Արթուր Դավթյանն Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունն ապացուցելու լրջագույն պատճառներ ունի, ընտրություններից հետո որպեսզի կանխի նոր դատախազի նշանակումը, մյուս կողմից՝ Փաշինյանին Դավթյանը ձեռնտու է այն առումով, որ կարող է մի շարք աղմկահարույց գործեր <<պռավալ>> տալ, իսկ վերջում հայտարարել, թե դատախազը նախորդ ռեժիմից մնացած ժառանգություն էր ու ավելին սպասել հնարավոր չէր: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am