Հայաստանին մինչև «վերջին խազը» պատժելուց օր առաջ

ՀԱՊԿ-ում ծագած հարցերը պետք է լուծվեն միասնական կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որ կազմակերպությունն աշխատի ու մեր ընդհանուր անվտանգության ապահովման մեջ ունենա այն ներդրումը, որը բոլորը նրանից ակնկալում են, այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է ու ես համոզված եմ, որ այն կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունը դուրս գա այս իրավիճակից էլ ավելի ամրացած, այդ թվում՝ ՀԱՊԿ կանոնադրային դրույթների պարզեցմամբ ու լրամշակմամբ», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի հավաքը Սանկտ-Պետերբուրգում կարող է մի դեպքում Հայաստանի համար ոչ բացասական հունով ընթանալ, եթե որոշում կայացվի, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը շարունակի կատարել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Բելառուսի ներկայացուցչի նշանակումը կնշանակի Հայաստանին մեկ տարի շուտ զրկել քարտուղարի պաշտոնի ստանձնումից: Վալերի Սեմերիկովի պաշտոնավարման շարունակությունը կարող է Մոսկվայի համար՝ կազմակերպությունում կայունությունը պահպանելու լուծման տարբերակ համարվել: Այսինքն, ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Մոսկվան ինչ կորոշի՝ Հայաստանին մինչև «վերջին խազը» պատժե՞լ, թե՞ միջանկյալ որոշում ընդունել: Ի դեպ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե «Ռոսատոմը» Հայաստանին կարող է առաջարկել հեռանկարային և հետաքրքիր մշակումներ», որոնք կարող են համապատասխանել էլեկտրաէներգիայի կարիքների առանձնահատկություններին: Նրա խոսքով՝ ատոմային էներգիան Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ռազմավարական ուղղություններից է: «Մեծամորի ԱԷԿ-ի կյանքը երկարաձգելու նպատակով մինչև 2026 թվականն իրականացվում է ծրագիր: Չեմ բացառում, որ որոշակի փուլում կարող է հարց առաջանալ հետագա երկարաձգման վերաբերյալ: Բայց սա պահանջում է լուրջ, հանգամանալից և մանրամասն վերլուծություն` կայանի անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Ս.Կոպիրկինը: Նա նաև հայտնել է, որ քննարկվում է Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի ավարտից հետո ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու համար հայ-ռուսական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Ռուսական կողմն, ինչպես երևում է, հեռանկարային և հետաքրքիր մշակումներով՝ Հայաստանում արմատապես հաստատվելու ուղղությամբ հերթական քայլերն է իրականացնում՝ էներգետիկ մենաշնորհը պահպանելու նպատակով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 96 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am