Ումի՞ց եւ ինչ է թաքցնում ԱԱԾ տնօրենը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  անդավաճան է իր ոճին: Նշանակվելու առաջին իսկ օրվանից նա հանրությանը տեսարաններ մատուցելուց բացի այլ իրական գործով չի զբաղվում: Այսօր խոսելով իր եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսման գործից, նա խոստովանել է, որ հայտնի է գաղտնալսման պատվիրատուի շրջանակները, սակայն չկան փաստական ապացույցներ, որոնց վրա կարելի է գործ հարուցել: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է» իր սիրելի գործին՝ գուշակության է դրդել մեր հմայիչ ԱԱԾ տնօրենը: Արթուր Վանեցյանը նույնիսկ հուշող բառեր է ներկայացրել, ասելով, թե  շրջանակները Հայաստանից են: Վանեցյանը հույս է հայտնել, թե ժամանակը ամեն բան իր տեղը կգցի ու չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո բացահայտվի հանցագործը կամ հանցագործությունը:  Որ Վանեցյանը ինչ, որ բան թաքցնում է, դրա մասին են փաստում  իր նախկին հայտարարությունները: Մոտ մեկ ամիս առաջ նույն գործի մասին Վանեցյանը հայտարարեց, որ  «պատվիրատուն Հայաստանից է», հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», «ԱԱԾ-ի հետ որևէ կապ չունի»։ ԱԱԾ տնօրենը խոսել էր նույնիսկ գաղտնալսման շարժառիթների մասին՝ նշելով. «Հիմնական շարժառիթը եղել է նա, որ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի»։ Իսկ այսօր նույն մարդը  ասում է, որ փաստական ապացույցներ չկան: Կամ  Վանեցյանը մեկ ամիս առաջ օդի մեջ՝ առանց փաստերի հայտարարություն էր արել, կամ էլ այսօր ինչ որ բան թաքցնում է: Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ, հիշեցնենք,որ խոսվում էր այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել ՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Կարելի գուշակել, թե ում է նկարագրել ու հիմա էլ <հայտնի շրջանակ> ասելով ում նկատի ունի Արթուր Վանեցյանը, սակայն մենք զերծ կմնանք ԱԱԾ պետին բնորոշ մոտավոր հայտարարություններից։ Սակայն չենք կարող մյուս կողմից կասկածներ չունենալ, որ Վանեցյանը ինչ-որ բան այնպես չի նկարագրում ու գուցե մի քանի օր հետո նորից խմբագրի իր հայտարարությունը,եթե դեռեւս մեկ ամիս առաջ հայտնի էր շարժառիթը, ապա ինչու եւ որտեղ անհետացան այդ <<փաստական ապացույցները>>, որոնց բացակայության մասին շեշտում է Վանեցյանը: Ինչ է նշանակում՝ շրջանակը հայտնի է, բայց ապացույցներ չկան, սա նշանակում է ասել, թե գտել են գողության վայրում գտել են գողին, սակայն գողոնը նրա ձեռում չի եղել: Ի վերջո, որքանով վստահ լինեք, որ Վանեցյանը ինչ-որ բան չի խառնում, ինչպես Ռոբերտ Քոչարյանի մասին հայտնի հայտարարության ժամանակ, որը հիմք հանդիսացավ, որպեսզի վերջինս դատի տա ԱԱԾ պետին։ Հիշեցնենք, որ Քոչարյանը Վանեցյանի դեմ հայց էր ներկայացրել այն հայտարարության համար, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Հետաքրքրական է, որ Վանեցյանը դրանից մի քանի օր հետո զգալով իր սխալը մեկ ուրիշ հարցազրույցում փորձել էր խմբագրել իր խոսքերը ասելով․«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված» անկախության օրը հայտարարեց ԱԱԾ տնօրենը։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am