Ձեռնոցը նետված է.ով կհաղթահարի ներքին վախը

Քաղաքական դաշտի խաղացողները դասեր չեն քաղել Երեւանի ավագանու ընտրություններից : Այդ ընտրություններին մասնակից բոլոր ուժերն առանց բացառության ընտրողին ներկայանում էին որպես հեղափոխության արբանյակներ, հաճախ էլ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմակիցներից ավելի եռանդով էին գովերգում Փաշինյանի < սխրանքը>, կատարված հեղափոխությունը՝ խոստում տալով, որ գալու են շարունակելու այդ հեղափոխությունը ավարտին հասցնել: Բացառությամբ ԲՀԿ-ի, որը քարոզարշավի վերջին օրերին Նաիրա Զոհրաբյանի շնորհիվ տարանջատեց իշխանություն-ընդդիմություն սահմանագիծը, մյուսները մինչեւ վերջին պահը մեկ բառով նույնիսկ չքննադատեցին հինգ ամիս իշխանության ղեկին կանգնած ուժին: Իսկ եղավ այն, ինչ պետք է լիներ: ԲՀԿ-ն մի կերպ անցավ ավագանի, իսկ Լույս դաշինքն էլ օգտվեց օրենքի բարեհաճությունից եւ չհաղթահարելով անցողիկ շեմը միեւնույն է տեղ է զբաղեցնում ավագանիում: Անցել է ոչ այնքան տեւական ժամանակ, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը կարծես թե մոռացել են այն ինչ կատարվեց սեպտեմբեի վերջերին: Նրանք կամ չեն ուզում հասկանալ, որ ընտրողը հեղափոխության վկաների փոխարեն, կընտրի հենց հեղափոխականներին, ասենք ինչու ընտրել Լուսավոր Հայասըանին, ԲՀԿ-ին, կամ որեւէ այլ ընդդիմադիր ուժի, որն այսօր չունի համարձակություն քննադատելու իշխանություններին: Ի վերջո, դասական քաղաքականության օրենքներով ընտրությունները նրա համար են, որ որեւէ քաղաքական ուժ ձգտի իշխանության: Այսօր առանց բացառության բոլոր ուժերը հայտարարում են երկրորդ տեղի համար իրենց պայքարի մասին: Հատկապես այս ընտրություններին, երբ ի տարբերություն ավագանու, մասնակցում է Հանրապետականը: Նա ակամայից արդեն իսկ զբաղեցրել է ընդդիմադիր դաշտը եւ իշխանության պայքարն էլ կարծես ՀՀԿ-ի դեմ է: Քարոզարշավը երկու օր է ինչ մեկնարկել է եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցները թիրախավորել են նախեւառաջ ՀՀԿ-ին: Սակայն ինչպես երեւում է Սասնա Ծռեր կուսակցությունում չեն պատրաստվում դուրս մնալ խորհրդարանից եւ ակնհայտ սրում են քաղաքական իրավիճակը՝ գրավելով իշխանության ուշադրությունը: Անցումնային խորհրդարանի մասին իրենց հայտարարությամբ նրանք արդեն քանի օր հայտնվել են Փաշինյանի քննադատության տեղատարափում: Որքան էլ թերագնահատենք այս կուսակցությանը, որքան էլ այն իր գաղափարներով եւ գործիքակազմով անընդունելի լինի լայն զանգվածների համար, իրավիճակը փաստում է, որ այստեղ շատերի պես հեռու չեն ռեալ պոլիտիկից ու չեն պատրաստվում իշխանության կցորդի դեր խաղալ, արդյունքում հայտնվել <<բորդյուրին>>: Եթե Ծռերին նույնիսկ չի խանգարում հակադրվել Նիկոլ Փաշինյանի դեմ, ում հայեցողությամբ իրենք այսօր ազատություն են վայելում, ապա ինչն է խանգարում մնացած քաղաքական ուժերին: Միթե Փաշինյանը անձնապես երաշխավորել է նրանց մուտքը խորհրդարան: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am