Ով ում է «ատվետ ֆռռում». եռռացող կրքեր

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին չնայած մասնակցում է 11 քաղաքական ուժ, սակայն երկու օրերի ընտրարշավի ընթացքում մրցակցությունը կամ հեռահար բանավեճը ծավալվում է երեք-չորս ուժերի միջեւ: Սակայն իշխանություն-ՀՀԿ բանավեճը կարծես թե փակում է ողջ դաշտը ու այն, իրապես, բաժանում սեւ-սպիտակի: Երեւանի ավագանու ընտրություններից հետո ենթադրվում էր, թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չի ուղղորդվի սեւի ու սպիտակի դաշտում ու գաղափարական քննարկումներ կընթանան: Բայց Նիկոլ Փաշինյանն ավելի դաժան քարոզարշավ է վարում, քան սեւ ու սպիտակի բաժանումն էր: Այսպիսով՝ փոխանակ նա սաստեր իր կուսակից Սասուն Միքայելյանին, ով քարոզարշավի մեկնարկը հարամեց իր այն հայտարարությամբ, որով հեղափոխության հաղթանակը առավել կարեւորեց Արցախյան ազատամարտից, ուղղակի ջախջախեց Միքայելյանին քննադատողներին, ասաց, որ բոմժ կդարձնի նրանց, ինչպիսին, որ եղել են: ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյաը, Շուշան Պետրոսյանը եւ այլոք, բնականաբար անտարբեր չանցան Միքայելյանի հայտարարության կողքով, Շուշան Պետրոսյանը պատասխան պահանջեց՝ հորդորելով նայել ազատամարտի իր ընկերների աչքերին: Ինչին հետեւեց Փաշինյանի աննրբանկատ պատասխանը, թե ձեր քաշով մեկ ասկոլկեք կան Միքայելյանի մարմնում: Բնականաբար նետված ձեռնոցը չմնաց գետնին, եւ այն վերցրեց ՀՀԿ-ի շարքերն անցած Դավիթ Շահնազարյանը, որը ուղնուծուծով տիրապետում է ղարաբաղյան խնդրին: Նա ասաց, որ այս իշխանությունը եկել է Ղարաբաղը հանձնելու նպատակով, որ նրանք Արցախի համար ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը: «Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ընդհանրապես ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում։ Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերից։ Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով հստակ ասել է, որ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է»,- քարոզարշավի երկրորդ օրը Ստեփանավանում նախընտրական հանրահավաքում պատասխանել է Փաշինյանը` հեգնելով, թե Շահնազարյանը ՀՀԿ-ի երիտթեւն է: Ըստ երեւույթին Փաշինյանն այնքան էր վրդովվել, որ որոշեց ասֆալտին փռել նաեւ ՀՀԿ-ական համայնքապետերին, որոնք իբր վախեցնում են ժողովրդին: Փաշինյանը անկառավարելի քննադատեց այդ մարդկանց, որ այնպես կփռի, էլ չեն կարող վեր կենալ, իսկ վերջում էլ սպառնաց, թե բոլորիդ հետեւից գալու եմ անձամբ: Որքան էլ զարմանալի է, բայց Փաշինյանը անխնա առճակատման գնաց նաեւ Սասնա ծռերի հետ, երբ քարոզարշավի մեկնարկի ժամանակ ծռերը ապագա խորհրդարանին 1.5 -2 տարվա կյանք կանխատեսեցին, Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետում, կոշտ հակադրվեց՝ այդպիսով Ծռերին տալով իրական այլընտրանքի կշիռ.«Դուք որոշել եք, որ Ձեզ իրավունք է տրված խորհրդարանի, երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես Ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ: Մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն»: Իսկ այսօր Լոռու մարզում նա բացեիբաց կոչ արեց ձայն չտալ այն ուժին, որը զենքով է հարցեր լուծելու, ակնարկն, անշուշտ, Սասնա Ծռերի մասին էր: Քարոզարշավի 1-2 օրերին ակնհայտ դարձավ, որ դիմադրությունը գնում է երկու, ինչ-որ չափով երեք ուժերի միջեւ մյուսները հեղափոխության արբանյակներ են կարծես ներկայանում: Սակայն այսօր Եղեգնաձորում ուշագրավ շեշտադրումներով հանդես եկան Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները: Նիկոլ Փաշինյանը մինչ Էդմոն Մարոքյանի հարազատ մարզում՝ Լոռիում մատ էր թափ տալիս ՀՀԿ-ական համայնքապետերի վրա, Եղեգնաձորում Մարուքյանը պահանջում էր անուններ, թե ովքեր են ճնշում տեղացիներին, որ նրանք Մարուքյանի կուսակցությա համար պատաստակամություն են հայտնում ոչ թե բացահայտ աջակցել, այլ «տակից».«Ինչի հեղափոխությունից հետո էլի կան վախեցնողներ, ովքեր են վախեցնում, անուններ տվեք», մի քանի անգամ կրկնում էր Մարուքյանը: Պարզ է, որ եթե վախեցնողները լինեն ՀՀԿ-ից, եղեգնաձորցիները, ինչպես լոռեցիները, առանց վախենալու կհայտարարեին այդ մասին, կնշանակի ձիու վրա գտնվողներն են ահաբեկիչները, որի պատճառով էլ ԼՀԿ համակիրները գաղտնի աջակցության մասին են խոստացել: Անի Սահակյան

դիտվել է 146 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am