Ռուս-թուրքական «գործարքի» հնարավոր շերտերը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին: Ըստ ermenihaber.am–ի` նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում Ռուսաստանը մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ. հիմնված ԵԱՀԿ Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ հիմնախնդիրը շարունակում է սառեցված մնալ: Խոսելով արցախյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Քալընը նշել է, որ Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն ինչ-որ ուժերի խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է: «Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան»,- ասել էր Քալընը՝ նշելով, որ երբ դա տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանը օգուտ կքաղի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի: Ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին «168.am»-ին՝ անդրադառնալով այս թեմային նշել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեև դա դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության և ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում: Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում: «Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաև ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները և հանդիպումները Երևանում, ինչպես նաև ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաև այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա»: Թե ռուսական, թե ամերիկյան կողմի մոտ կարող է առաջանալ գայթակղություն որոշակի պահից առանձին դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հայաստանում իշխանափոխությունն ակնհայտորեն առաջացրել է որոշակի հույս ու սպասում, որ հայկական կողմը կարող է գնալ «վճռական քայլերի»: Մի քանի անգամ Փաշինյանը ստիպված եղավ արձանագրել, որ ԼՂ հարցում հայկական կողմից անհարկի զիջումներ չակնկալել, և առանց Արցախի ժողովրդի կամքի՝ Հայաստանը քայլերի չի դիմելու: Բայց խնդիրն այն է, որ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու պետությունները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս հարթակում միասնական են, կշեռքի նժարը չի կարող թեքվել, սակայն գուցե սա ժամանակավոր երևույթ է: Որ պահից սկսած Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները սրվեն այն աստիճանի, որ դա կանդրադառնա նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա՝ մենք կարող ենք ականատես դառնալ կողմերի հետ «առանձին» աշխատանքին, ինչը կարող է հանգեցնել նոր լարման ղարաբաղյան ճակատում: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am