Եթե Փաշինյանը բացակայի դեկտեմբերի 6-ին

Դժվար է ստիպել Ալիևին լռել և չխոսել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի, այս կառույցին Հայաստանի անդամակցման մասին։ Ի վերջո, նա ինքնուրույն, չափահաս մարդ է, և թվում է, թե այս հարցերին խցկվելն իմաստ չունի, բայց հաշվի առնելով լարված փոխհարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, դժվար է չհավատալ, որ նա դիտավորյալ է այդպես վարվում, որպեսզի վատություն անի Հայաստանին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ՀԱՊԿ-ի ճգնաժամի և կազմակերպության ներքին հարցերին Ադրբեջանի միջամտության մասին՝ այսպիսի գնահատականներ է տվել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը չգիտի, թե ի՞նչ լուծում կտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, այն կլուծվի իրավակա՞ն, թե՞ այսպես ասած՝ քաղաքական դաշտում։ «Այս պարագայում շատ դժվար է սահմանել, թե ո՞րն է իրավականը և ո՞րն է քաղաքականը, որովհետև գլխավոր քարտուղարի նշանակումը քաղաքական կազմակերպությունում, անշուշտ, քաղաքական հարց է։ Այն պետք է լուծվի այդ կազմակերպության կանոնադրության համապատասխան։ Եվ սա հենց այն դեպքն է, երբ կանոնադրության մեջ սահմանված չէ, թե նման դեպքերում ինչպե՞ս պիտի լուծվի խնդիրը, և դա ինտրիգ է առաջացնում, որը, ինչպես գիտեք, ձգվելու է առնվազն մինչև դեկտեմբերի 6-ը։ Իմ անձնական կանխազգացումն այն է, որ ամենայն հավանականության իրավիճակը կսառեցվի, և նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնավարման համար տրամադրված մնացած ժամանակում գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի իրականացնել պաշտոնակատարը։ Բայց սա ընդամենը կանխազգացում է։ Նա սա համարում է ստեղծված իրավիճակում՝ քիչ թե շատ անցավ տարբերակն է բոլորի համար։ «Ցանկացած այլ տարբերակ, օրինակ` այն, ինչ առաջարկում է Հայաստանը կամ այն, ինչ առաջարկում է Բելառուսը, հղի վեճերով, պառակտումներում»։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը՝ գլխավոր քարտուղարի փոխարինումը Հայաստանի կողմից, մեղմ ասած՝ անսպասելի էր Ռուսաստանի համար։ Հիմա Ռուսաստանը՝ «չեզոքի» դիրքում: Բայց ստեղծված վիճակում բացառապես Ադրբեջանի նախագահի պահվածքը նկատելը Ռուսաստանի կողմից, մեղմ ասած՝ «բլեֆ» է, Մոսկվայի սրտով է, թե Ալիևի, թե Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը: Մոսկվան էլ յուրովի է պատժում Հայաստանին՝ Մինսկի ու Բաքվի ձեռքով: Իրավիճակը ողջ պատասխանատվությունն, այսպես, թե այնպես Հայաստանի ուսերին: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մեկնեց արձակուրդ՝ քարոզարշավի մասնակցելու համար: Պարզ չէ, թե դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ի՞նքն է մասնակցելու ՀԱՊԿ-ականների հանդիպմանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: Եթե Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքին, ապա ինչպե՞ս՝ նա արձակուրդում է... ՀԱՊԿ-ականների համար առնվազն անհասկանալի կլինի՝ վարչապետի պաշտոնակատարի, այն էլ՝ արձակուրդում գտնվող պաշտոնակատարի մասնակցությունը: Եթե Փաշինյանը չմեկնի Սանկտ Պետերբուրգ, ապա ըստ ամենայնի՝ դա կարող է անել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Դեպքերի նման ընթացքն արդեն իսկ մի քանի օր է, ինչ քննարկվում է Հայաստանում: Արմեն Սարգսյանի այցը համարվում է իրավիճակը լիցքաթափող ելք՝ ստեղծված լարված մթնոլորտում: Թամար Բագրատունի

դիտվել է 162 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am