Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի քաղաքապետարան

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 29-ի առավոտյան այցելել է Հրազդանի քաղաքապետարան: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի: Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում: Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու: Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, եւ 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում: Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր»: Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը դիմել է գլխավոր դատախազություն, որտեղ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու փորձել ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Նրանք տեսանկարահանել են Նիկոլ Փաշինյանի այցելությունները եւ ակնկալում են, որ գլխավոր դատախազությունը պատասխանատվության կենթարկի նրան «ընտրական գործընթացի այդ կոպիտ խախտումների համար»: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, պարզելու համար, թե ովքեր են իրեն հետեւել եւ լուսանկարել Հրազդանում, ում հանձնարարությամբ եւ արդյոք նրանք զինված են եղել: Ինչ վերաբերում է դպրոցներ այցելելուն, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական եւ քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ»: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ 2 դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am