Ռազմական դրություն. Նոր պատերազմի շեմին. Սուր լարում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

Երրորդ օրն է խիստ լարվել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները: Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել էին ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Կերչի նեղուցն փակվեց: Համացանցում տարածվել էր մի տեսագրություն, որում ռուսական նավերը հարձակվում են ուկրաինական նավի վրա: Կիևում Ռուսաստանի դեսպանության շենքի առջև ընթանում էին բողոքի ակցիաներ, այրվում էին ռուսական դիվանագիտական համարներով ավտոմեքենաներ: Մոսկվայում ամենուրեք խոսում են պատերազմի մասին, իսկ ազգային արժույթն արձանագրել է կտրուկ անկում, ԱՄՆ դոլարն այս պահին վաճառվում է շուրջ 67 ռուբլով: Ուկրաինայի բոլոր ռազմական ուժերը բերվել էին մարտական պատրաստվածության։ Ռուսական աղբյուրները նաև հայտնում էին, որ ԱՄՆ-ի Boeing RC-135V օդանավը այսօր առավոտյան հետախուզական թռիչքներ է իրականացրել Ղրիմի մոտակայքում։ Ռուսաստանը կատարվածի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել: Կրեմլը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը անվանել է «վտանգավոր սադրանք»։ «Սա վտանգավոր սադրանք է, որը պետք է ուսումնասիրել, հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը կոշտորեն կասեցնելու է իր ինքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ: Կերչում տեղի ունեցածը սեփական բնակչության ուշադրությունն ընտրությունների նախօրեին շեղելու փորձ է», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նշել է, որ ճգնաժամանը հաղթահարելու գործում Բեռլինը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև Նորմանդյան քառյակի ձևաչափի շրջանակում: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում՝ ընդգծելով, թե այն կրում է պաշտպանական և ոչ հարձակողական բնույթ: Պորոշենկոն պահանջել է ՌԴ-ից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և ուկրաինական երեք նավերը։ Նա հայտարարել է, որ ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։ Մոսկվան, կարծես թե, չի պատրաստվում ազատ արձակել ուկրաինացի ծովայիններին: «Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ծովային իրավունքի հարցերով փորձագետ Միխայիլ Վոյտենկոն։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի սահմանապահները պարզապես խուճապի են մատնվել և համարժեք չեն արձագանքել։ Միջազգային հանրությունը մտահոգված է վերջին իրադարձություններով և զսպվածության ու իրավիճակը է՛լ ավելի չսրելու կոչեր է անում։ Պաշտոնական Բեռլինը, մասնավորապես, մտահոգված է Կիևի և Մոսկվայի միջև միջադեպով։ Գերմանիայի ԱԳՆ-ում իրավիճակը վտանգավոր են որակում։ Այդ երկրի ԱԳ փոխնախարարը ասել է, որ դեռ չունի ամբողջական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ, սակայն Ռուսաստանը պետք է ամբողջովին բացի Կերչի նեղուցը բոլոր նավերի, այդ թվում նաև ուկրաինական նավերի համար։ Երկխոսության կոչ է արել նաև Չինաստանը։ Բալթյան երկրներն ու Վրաստանը դատապարտել են Ռուսաստանին կատարվածի համար։ Կանադայի ԱԳՆ-ն պահանջել է, որպեսզի Ռուսաստանը արագ վերադարձնի ուկրաինական նավերն ու ուկրաինացի զինվորականներին։ Միջադեպը Սև ծովում Ուկրաինան դիտարկում է որպես ագրեսիայի ակտ: Եկող տարվա մարտի 31-ին այս երկրում նախատեսված են նախագահական ընտրություններ: Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ ռազմական դրությունը հայտարարվելու է 60 օրով: Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Օդեսայից Մարիուպոլ ուղևորվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի վրա հարձակվել են ռուսական հատուկ ծառայությունները, կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել են վեց զինվորականներ: Նավերում 23 զինվորական կար: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, որ ուկրաինական նավերը խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը Ղրիմի մոտ, և ռուսական ուժերը այդ նավերը կանգնեցնելու համար ստիպված են եղել ուժ կիրառել: Ուկրաինան դիմել է նաև Արևմուտքի իր դաշնակիցներին ռազմական օգնության խնդրանքով: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը զսպվածության կոչ են արել: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպին: Կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ և զսպվածության կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև կոչ ենք անում Ռուսաստանին՝ բացել Կերչի նեղուցը», - գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Օանա Լուգենսկուն: Նեղուցը բացելու և զսպվածության կոչ է արել նաև Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am