Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Միքայելյանի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կուսակցական ղեկավարՍասուն Միքայելյանի խոսքը մեծ աղմուկ է բարձրացրել: Սասուն Միքայելյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ թեմայով ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրել նրա փոխարեն, և թեման շեղելու համար սկսել է անանուն քննադատել բանակը թալանողներին (երբ ընդդիմադիր Փաշինյանն էր բողոքում թալանից ու գնում տուն, դա հասկանալի էր, բայց երբ ժողովրդի վարչապետ ու ժողովրդի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է խոսում թալանից ու գնում կառավարական առանձնատուն, ապա դա առնվազն անհասկանալի է): Սեփական խոսքերը փորձել է խմբագրել ու սրբագրել Սասուն Միքայելյանը, բայց դե եղածն արդեն եղել է ու բան չես փոխի: Մնում է հասկանալ, թե ի՞նչ կա այս ամենի տակ: Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը հայտարարել է, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը: Այն, որ Միքայելյանն ակնհայտ սխալ բան է ասել, քննարկման առարկա չէ: Այս տարվա իշխանափոխությունը, մեղմ ասած, համադրելի չէ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտը մեր գոյության, անկախության ու զարգացման հիմքն է դրել, իսկ ահա իշխանափոխությունն ընդամենը շանս է առաջացրել այդ հաղթանակին տեր կանգնելու ու նորմալ պետություն կառուցելու համար: Այդ շանսը կարող է դրական արդյունքի ծառայեցվել, բայց կարող է նաև բացասական հետևանքների բերել ու է՛լ ավելի վատացնել պատկերը, քան ունեինք ապրիլից առաջ: Այնպես որ շանսը գնահատել ավելի կարևոր բան, քան հիմնարար երևույթը, առնվազն անգրագիտոթյուն է: Հարցը տվյալ դեպքում այլ հարթության վրա է: Հետաքրքիր է իմանալ արդյոք լեզվի այդ սայթաքումը ըստ Ֆրեյդի՞ է տեղի ունեցել, թե՞ ըստ Սասունի: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե արդյոք նա Ղարաբաղի պատերազմը և դրա արդյունքները ստորադասել է իշխանափոխությանը, քանզի այդպիսի ծրագիր կա ու նա ակամայից բացահայտել է ներքին խոսակցությու՞նը, թե՞ դա ընդամենը Սասուն Միքայելյանի անհաջող ձևակերպումն է կամ էլ ինքը անկեղծ այդպես է մտածում, քանի որ իշխանափոխությունից հետո կարողացավ դառնալ իր երազած մարդը: Եթե սա զուտ Սասունի «կիքսն» է, ապա դա վտանգավոր չէ: Դե հիմա մարդը անկեղծացել է ու արտահայտվել կամ էլ սխալ ձևակերպել իր միտքը: Միքայելյանն իշխանափոխության արդյունքում կարողացել է, օրինակ, Հրազդան քաղաքը նվիրել որդուն ու միգուցե իր կյանքում դա շատ ավելի կարևոր բան է, քան Արցախյան ազատամարտը: Իսկ եթե Միքայելյանի մոտ Արցախյան ազատամարտը ստորադասվել է իշխանափոխությանն ըստ Ֆրեյդի, ապա դա արդեն լուրջ է: Իշխանափոխության կշիռն ավելի ծանր ներկայացնելը նշանակում է, որ հանուն այդ ավելի կարևոր բանի պահպանման կարելի է զիջել ավելի թեթև բանը՝ տվյալ դեպքում ազատամարտի արդյունքները: Միքայելյանի պարագայում եթե գործ ունենք ֆրեյդյան սայթաքման հետ, ապա նա որպես քաղաքական «Գիքոր» դուրս է հանել տան խոսակցությունը: Կամ էլ այնքան է լսել այդ թեմաներով զրույցները, որ ակամայից նրա բերանից դուրս է թռել նմանատիպ ձևակերպում: Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, Բոլթոնն ու Միլսը կիմանան: 7or.am Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Կա նաև 3-րդ տարբերակը: Չի բացառվում, որ Սասուն Միքայելյանի շուրթերով որոշակի գաղափար են դնում շրջանառության մեջ՝ ստուգելու համար հանրային ռեակցիան կամ էլ հանրությանն ադապտացնելու այդ գաղափարին:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am