Տանգոն 3-ով չեն պարում

Քարոզարշավն սկսված է և կարող ենք ասել, որ ընտրություններին մասնակցում է ոչ թե 11, այլ 2 կամ առավելագույնը՝ 3 քաղաքական ուժ: Մնացածը ֆոնային դեր են կատարում: Նախ երկուսին անդրադառնանք, հետո կանցնենք երրորդին: Այդ երկուսից մեկը «Իմ քայլը» դաշինքն է, իսկ մյուսը՝ ՀՀԿ-ն: Առաջինն ասում է, թե ինչ վատն էին ՀՀԿ-ականները և ինչ վատն էր նրանց կառավարումը, իսկ երկրորդն ասում է, թե ինչ վատն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և ինչ վատ են կառավարում երիտհեղափոխականները: «Իմ քայլն» ու ՀՀԿ-ն իրար քննադատելով փակում են ամբողջ դաշտը և ընտրությունը դարձնում սև-սպիտակային, ինչը ձեռնտու է երկուսին էլ, քանզի ընտրությունը ենթադրում է «սպարինգ-պարտնյորային» տրամաբանություն. ընտրողն այդ դեպքում կողմնորոշվում է մեկի կամ մյուսի օգտին: Այսպիսով՝ ընտրարշավի հիմնական խաղացողներն են «Իմ քայլը» և ՀՀԿ-ն, քանզի դիմագիծ ու հստակ դիրքորոշում ունեն: Դժվար է ասել, թե արդյոք պայմանավորվա՞ծ են, այսպես ասած, «պասերով» խաղում «Իմ քայլն» ու ՀՀԿ-ն, բայց նրանց քարոզչական մարտավարությունը փոխլրացնող է և փոխադարձաբար օգնող: Մեկն առանց մյուսի չի կարող արդյունավետ գործել: Այդ առումով դրանք «սիամական երկվորյակներ» են: Եթե ՀՀԿ-ն չմասնակցեր ընտրություններին, ապա դա ձեռնտու չէր լինի Փաշինյանին ու նա ստիպված պետք է հորիներ «նրան»: ՀՀԿ-ն մասնակցում է և դա հնարավորություն է տալիս «Իմ քայլին» հանրությանը «բոբո» մատուցել՝ ի դեմս նախկին իշխանությունների, և քվե ակնկալել: ՀՀԿ-ն ձեռնտու է նաև Փաշինյանին այն առումով, որ չի դնում իշխանության գալու խնդիր (ի դեպ, իշխանություն վերցնելու խնդիր բացի «Իմ քայլից», այլ ուժ չի դնում («Սասնա ծռերը» անուղղակիորեն են իշխանության հարց դնում՝ հայտարարելով, որ 1,5-2 տարի հետո պետք է նոր ընտրություն լինի)): Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերին, ապա նրանց առաքելությունն ու «նիշան» անհայտ է: Այն պարզապես չկա: Մյուս ուժերը կա՛մ քծնում են Փաշինյանին, կա՛մ փորձում են վախվորած քննադատել, կա՛մ անհասկանալի կոդեր են առաջ քաշում: Ինչո՞ւ պետք է ընտրողը ձայն տա «Մենք»-ին, «Լուսավոր Հայաստանին», ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին կամ մյուսներին: Տա, որ ի՞նչ անի, ի՞նչ պահանջի: Թավշյա կոչված հեղափոխությանը կա՛մ կողմ ես, կա՛մ դեմ: Կողմ արտահայտվողների ճնշող մեծամասնությունը քվեարկելու է «Իմ քայլի» օգտին, իսկ ով դեմ է՝ ՀՀԿ-ի (այս շերտը զգալիորեն քիչ է «կողմ» ձայներից): ԲՀԿ-ն եթե հայտնվի խորհրդարանում, ապա միայն իր ընտրական փորձի, ֆինանսական ռեսուրսների ու ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ: Մյուսների հայտնվելը գրեթե 100 տոկոսով անհավանական է: Պետք է «Իմ քայլը» գլոբալ ձախողման ենթարկվի այս 2 շաբաթում, որ մյուսների համար տեղ բացվի ԱԺ-ում: Հակառակ դեպքում, խորհրդարանում կլինի 3 կամ առավելագույնը՝ 4 ուժ: «Իմ քայլը»-ՀՀԿ քաղաքական տանգոյին կարող է խանգարել միայն «Սասնա ծռեր» կուսակցությունը, որն արմատական հեղափոխական կոչերով է հանդես գալիս ու գործնականում հակադրվում է բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին (Փաշինյանին «ծռերը» քննադատում են «խնայողաբար», բայց ակնհայտ է նրանց բացասական վերաբերմունքն առ Փաշինյան, քանզի նրան համարում են պատահական մարդ, որը տիրացել է իրենց ապստամբության պտուղներին): Պատահական չէ, որ Փաշինյանն այսօր կոպիտ արձագանքեց «ծռերի» այն հայտարարությանը, թե ձևավորվելիք ԱԺ-ն ժամանակավոր է լինելու և սպասվում են նոր արտահերթ ընտրություններ: «Սասնա ծռերը» փորձում են ընտրարշավային տանգոն 3-ով պարել, այսինքն՝ քաղաքական դաշտում բացել 3-րդ ուղղությունը՝ ծայրահեղականը: Թե որքանով դա նրանց կհաջողվի, դժվար է ասել: Ինչպես հայտնի է, տանգոն երեքով չեն պարում: Կանցնի՞ «Սասնա ծռերը» խորհրդարան, թե՞ ոչ, բազմաթիվ գործոններով է պայմանավորված: Նրանց ընդգծված հակառուսական հռետորաբանությունը, ընդգծված պրոամերիկյան քաղաքականությունը (ուշագրավ է, որ Բաքուն ու Վանը վերցնելու կոչ անող «Սասնա ծռերը» ծպտուն չհանեցին Ղարաբաղի հողերը հանձնելու Բոլթոնի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին, մինչդեռ իրենց ծայրահեղ ազգայնական դիրքավորողները և ծովից ծով Հայաստան պահանջողները պետք է որ առնվազն ցույց անեին ԱՄՆ դեսպանատան դիմաց, սակայն ...) և ծայրահեղ պահանջատիրական ծրագրերը հազիվ թե մեծ լսարան ապահովեն այս ուժի համար: «Սասնա ծռերը» փորձում են մասնակից 11 ուժերի մեջ տարանջատվել բոլորից ու դառնալ բոլորի այլընտրանքը, բայց խնդիրն այն է, որ բոլորի իրական այլընտրանքը չի մասնակցում այս ընտրություններին: Մարդկանց բավական լուրջ տոկոս, բարձր հավանականությամբ, պարզապես չի մասնակցելու այս ընտրություններին՝ դրանով իսկ ցույց տալով, որ մերժում է բոլորին, այսինքն՝ ողջունում է փոփոխությունները, չի ցանկանում վերադառնալ նախորդին, չի հավանում նորերի կառավարումը և չի ընդունում ծայրահեղականությունը: Կարող ենք պնդել, որ քաղաքական նոր դաշտի ձևավորումը ոչ թե կավարտվի դեկտեմբերի 9-ին, այլ կսկսվի դեկտեմբերի 9-ից հետո: Իսկական այլընտրանքի պահանջարկի ու առաջարկի կորերը կհատվեն ընտրություններից հետո: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 88 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am