Ովքեր պետք է ճաշակեն ասֆալտի համը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը թեժ ստացվեց։ Երեւանի ավագանու ընտրություններից հետո միգուցե սպասելի էր, որ քարոզարշավը չի ընթանալու «պուպուշ» մթնոլորտում ու պառլամենտականին որոշ ուժեր չեն խուսափի «պատերին ծեփվելուց» ու «ասֆալտին փռվելուց»։ Եւ այս անգամ առաջին փռվողը, կամ այդ մասին նախազգուշացվող «Սասնա Ծռեր» կուսակցությունն էր։ Ծայրահեղական ազգայնականների խմբակը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններով շարժեց Նիկոլ Փաշինյանի զայրույթը։ Ժողովրդի ապստամբությունը խրախուսող կուսակցության անդամները միմյանց լրացրեցին՝ խոստանալով, թե ապագա խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու, քանի որ իրենց համոզմամբ պետք է ընտրել նոր Սահմանադրություն եւ Ընտրական օրենսգիրք ու գնալ իրական ընտրությունների։ Սա այլ կերպ նշանակում է սպառնալ նոր հեղափոխությամբ եւ այն էլ՝ զենքով, ինչը Ծռերը մեկ անգամ ձախողեցին 2016 թվականի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավմամբ նրանք հենց այդ նպատակն էին հետապնդում, ինչն իր հանգրվանին չհասավ։ Ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից հետո այս մարդիկ հետեւություններ չարեցին, Սասնա Ծռերի այսօրվա նախընտրական ծրագրում էլ ժողովրդի ապստամբությունը որպես թույլատրելի զենք է ընդգրկված։ Բնական էր ու տեղին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անդրադանար այս սպառնալիքներին․«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու խոստացավ, որ այդժամ նրանք կզգան «ասֆալտի համը»։ Իհարկե, ճիշտ է եւ տեղին է արձագանքելը պետության հիմքերը խալխլող եւ անվտանգությանն ուղղված մարտահրավերներին, սակայն ինչու հատվածական մոտեցում դրսեւորել այդ հարցում եւ ասենք չքննադատել Սասուն Միքայելյանին, այլ ծափահարել նրան Արցախի մասին հայտարարության ․«Մենք հաղթել ենք արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, հետագայում աղավաղվեց ամեն ինչը», Շիրակի մարզում Իմ քայլը դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարել է Սասուն Միքայելյանը: Նրա հայտարարությունը լայն արձագանք է ստացել համացանցում, որտեղ օգտատերերից շատերը զարմանում են ու մտահոգվում, որ թավշյա հեղափոխությունը հռչակվում է Արցախի պատերազմի հաղթանակից էլ կարեւոր։Նախեւառաջ անհեթեթ է Արցախի պատերազմի հաղթանակն ու թավշյա հեղափոխության հաղթանակը ընդհանրապես կարեւորության մասով դիտարկել համեմատության մեջ,դրանք դնել նույն նժարի հակադիր թեւերի վրա, դրանք անհամեմատելի կարեւորություններ են,եթե կուզեք՝ երկու կարեւոր հաղթանակներ, որոնք փոխլրացնում են մեկը մյուսին: Ընդունելով հանդերձ, որ նախկին ռեժիմի ղեկավար կազմը այդ հաղթանակը սեփականաշնորհել էր ու դարձրել անձնական հարստություն, այդ հաղթանակը «ալիբի» դարձրած տարիներ շարունակ պատուհաս էր դարձել մի ողջ ժողովրդի գլխին՝ բոլոր ոլորտները մենաշնորհելու, թալանելու իր բեսպրեդելով, չհասկանալով մինչեւ անգամ, որ հզոր տնտեսությունն է միայն այդ հաղթանակը պահելու միակ գրավականը ։ Եւ այո, նախկիններից ազատագրումը ծափերի արժանի սխրագործություն է։ Սակայն չգիտակցել, որ Արցախը մեր գոյության հիմքն է ու նսեմացնել այդ հաղթանակը, կամ համարել, որ այդ հաղթանակի կերտողներից մեկը լինելու կարգավիճակը կարող է իրավունք տալ այդպիսի հայտարարության, մեծագույն սխալ է։ Թերեւս ազատամարտում Սասուն Միքայելյանի ներդրած ավանդն է, որ հետ է պահում մեզ ավելի անկաշկանդ գտնվել մեր գնահատականներում։ Բայց լինի Սասուն Միքայելյանը, թե որեւէ այլ գործիչ, այդ կարեւորագույն թեմաների մասին պետք է խոսել առանձնակի զգուշավորությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ավելի ազնիվ ու բոլորի վարչապետը կլինի, եթե նման դեպքերում «ասֆալտի համը» հյուրասիրի բոլորին։ Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am