Նուրբ բացահայտում ռուս-թուրքական գործարքի մասին՝ Արցախի հարցով

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայի համալսարաններից մեկում կազմակերպված Ռուս-թուրքական հասարակական ֆորումի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանին կոչ անելով դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»: Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ, Քալընը իր խոսքում, մասնավորապես նշել է. - «Որպես Մինսկի խմբի անդամ, Ռուսաստանը մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: 1992 թվականին կազմավորված Մինսկի խումբը, ցավոք, մինչև օրս ակնկալվող արդյունք չի գրանցել, ինչի հետևանքով ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Կովկասի սառած ճգնաժամերից մեկը: Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Բազմիցս նախաձեռնությամբ ենք հանդես եկել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան դադարեցնելու և կովկասյան տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի վերահաստատման ուղղությամբ: Խնդրի շուրջ սերտ համագործակցել ենք ռուս գործընկերների հետ: Սակայն հերթական միջամտության հետևանքով գործընթացը խափանվել է: Ժամանակն է, որ ադրբեջանական հողերը վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը վերջ տա օկուպացիային: Դրանից ամենաշատը Հայաստանը կշահի: Մենք Հայաստանի նկատմամբ կանխակալ մոտեցում չունենք: Այս հարցի լուծումից ամենից առավել Հայաստանը օգուտ կքաղի և Կովկասում կհաստատվի կայունության ու խաղաղության մթնոլորտ»: Այս հայտարարությանը կարելի էր առանձնապես ուշադրություն չդարձնել, որովհետև պաշտոնական Անկարայի ներկայացուցչի դիրքորոշման մեջ նոր բան չկա՝ Հայաստանի պահանջներ ներկայացնելիս: ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշումը միշտ էլ պարզ է: Սակայն կա մի նրբություն՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայի համալսարաններից մեկում կազմակերպված Ռուս-թուրքական հասարակական ֆորումի ժամանակ է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբից ու Ռուսաստանի դերը կարևորում: Այսինքն՝ մի բան, որը կարող է դուրեկան լինել Մոսկվային: Բացի այդ, կա մի ուշագրավ հանգամանք ևս, երբ Թուրքիայի նախագահի խոսնակը նշում է՝ «...խնդրի շուրջ սերտ համագործակցել ենք ռուս գործընկերների հետ: Սակայն հերթական միջամտության հետևանքով գործընթացը խափանվել է»: Անկարան, փաստորեն ակնարկում է, որ Մոսկվայի հետ բանակցություններ է վարել, ըստ ամենայնի՝ հայկական կողմից զիջումներ կորզելու նպատակով, սակայն, ինչ-որ բան գործընթացին խանգարել է: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am